Էդուարդ Սպերցյանը պատմել է՝ երբ է վերջնական որոշում կայացրել Հայաստանի հավաքականում խաղալու հարցում

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Հայաստանի հավաքականի ավագ, Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Sport-express.ru-ի հետ ծավալուն հարցազրույցում պատմել է, թե երբ է վերջնական որոշում կայացրել ազգային թիմի ընտրության հարցում։

– Հաշվի առնելով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընդլայնումը, հավատո՞ւմ ես, որ Հայաստանի հավաքականի հետ կխաղաս որևէ խոշոր մրցաշարում։

– Իհարկե, ամեն բան մեր ձեռքերում ու ոտքերում է։ Ցանկանում ես տոն պարգևել մարդկանց և ինքդ զգաս դա։ Երբ հագնում ես ազգային հավաքականի մարզաշապիկը, ամեն ինչ փոխվում է։ Երբ մենք հաղթում ենք, տեսնում ենք մարդկանց ուրախությունն ու հպարտությունը թիմի հանդեպ. հույզերը շատ են։ Ազգային հավաքականում խաղալը մեծ պատիվ է։ Ես լաց եղա, երբ խփեցի իմ առաջին գոլը հավաքականում։ Ես մեծ ուրախությամբ եմ ընդունում ազգային հավաքականից յուրաքանչյուր հրավեր։

– Երբևէ զղջացե՞լ ես Հայաստանն ընտրելու համար։

– Ոչ։ Այո՛, դժվար է։ Այո՛, մենք պարտվում ենք։ Բայց ես կանեմ այն ​​ամենը, ինչ կարող եմ։ Կարծում եմ՝ մենք կհաջողենք վաղ թե ուշ։ Վստահ եմ դրանում և ոչնչի համար չեմ զղջում։

– Միխայիլ Գալակտիոնովի հետ երբևէ քննարկե՞լ եք քո՝ Ռուսաստանի երիտասարդական հավաքական չհրավիրվելը, ինչից հետո որոշեցիր խաղալ Հայաստանի հավաքականում։

– Ոչ, երբեք։ Ես Հայաստանի հավաքականում սկսել եմ խաղալ 2021 թվականին։ Ես ոչ մի ցուցակում չկայի, երբ Ռուսաստանի երիտասարդական հավաքական հրավիրեցին խաղացողների, որոնք երբեք չէին հրավիրվել։ Կարծեմ այդ ժամանակ ես Ռուսաստանի առաջին լիգայի լավագույն ռմբարկուն էի կամ լավագույններից մեկը։ Հարազատներիս հետ ստուգեցինք և ինձ չգտանք ցուցակում։ Դա եզրափակիչ պահն էր, որից հետո որոշում կայացվեց։