Իսպանիայի վարչապետն արձագանքել է Թրամփի սպառնալիքին

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը վերահաստատել է իր դիրքորոշումը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետ կապված՝ զգուշացնելով, որ հակամարտությունը վտանգում է «ռուսական ռուլետկայով» միլիոնավոր մարդկանց կյանքերի համար, գրում է Reuters-ը։

Սանչեսն այս կերպ արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսպանիայի հետ առևտրային հարաբերությունները կրճատելու սպառնալիքին՝ հակամարտության վերաբերյալ նրա դիրքորոշման պատճառով։

«Ահա թե ինչպես են սկսվում մարդկության մեծ աղետները։ Դուք չեք կարող ռուսական ռուլետկա խաղալ միլիոնավոր մարդկանց ճակատագրի հետ»,- ասել է Սանչեսը ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում։

ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ Սանչեսը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը՝ դա անվանելով անխոհեմ և անօրինական, իսկ ավելի ուշ արգելել է ԱՄՆ ինքնաթիռներին՝ օգտագործել հարավային Իսպանիայի ռազմածովային և օդային բազաները Թեհրանի դեմ հարձակման համար։

Սանչեսը շեշտել է՝ աշխարհը չի կարող լուծել իր խնդիրները հակամարտությունների և ռումբերի միջոցով։

«Իսպանական կառավարության դիրքորոշումը կարելի է ամփոփել երկու բառով՝ «Ո՛չ պատերազմին»։ Մենք չենք պատրաստվում մեղսակից լինել աշխարհի համար վատ և մեր արժեքներին ու շահերին հակասող որևէ բանի՝ պարզապես ինչ-որ մեկի կողմից վրեժխնդրությունից խուսափելու համար»,- հայտարարել է Իսպանիայի վարչապետը։

Նա հիշեցրել է Իրաքի պատերազմի բացասական հետևանքները՝ ջիհադիստական ​​​​ահաբեկչության աճից մինչև էներգակիրների գների կտրուկ աճ, պնդելով, որ Իրանի վրա այս հարձակման հետևանքները նույնքան մշուշոտ են, և որ դա չի հանգեցնի ավելի արդար միջազգային կարգի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի