Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանին. գիշերային հարձակման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Իսրայելի կողմից գիշերը Լիբանանին հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։ Լիբանանի պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ Բաալբեք քաղաքի արևելյան մասում գտնվող բնակելի շենքի վրա հարվածի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 8-ը, գրում է DW-ն։

Բեյրութի հարավում գտնվող Արամունում և Սաադիյաթում էլ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 8-ը։ Ըստ առողջապահության նախարարության՝ սա «նախնական թիվն» է։

Նշվում է, որ այս քաղաքները գտնվում են Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ» շարժման խմբավորման ավանդական ամրոցներից դուրս։

Իսրայելը նաև հարվածել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հյուրանոցին։

Վերջին հարվածները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը դատապարտել է Իսրայելի նախորդ հարվածների ժամանակ շտապօգնության ծառայության երեք աշխատակիցների սպանությունը։ Նա նշել է, որ ևս 6 մարդ վիրավորվել է պայթյուններից տուժածներին օգնություն ցուցաբերելիս։

Մարտի 4-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Բեյրութում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքների դեմ նոր հարվածների մեկնարկի մասին։ Ըստ The Times of Israel-ի՝ հարվածից առաջ իսրայելցի զինվորականները Լիբանանի մայրաքաղաքում գտնվող երկու շենքերի համար տարհանման նախազգուշացում են տվել։

Իսրայելի զինված ուժերն ավելի վաղ հայտարարել էին «Հըզբոլլահ»-ի դեմ «լայնածավալ հարվածների» մասին՝ այն բանից հետո, երբ զինյալ խմբավորումը երկուշաբթի հրթիռային հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Երեքշաբթի նաև հայտարարվել էր, որ ցամաքային զորքերը գրավել են հարավային Լիբանանի տարածքները, որոնք մոտ են Իսրայելի հետ սահմանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի