Կարեն Խաչանովը կարողացել է մեկնել Դուբայից և կմասնակցի Ինդիան Ուելսի մրցաշարին
Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովը, Դանիիլ Մեդվեդևը և Անդրեյ Ռուբլյովը կարողացել են մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններից, հաղորդում է «РИА Новости»-ն։
Դուբայի մրցաշարին մասնակցելուց հետո Խաչանովը, Մեդվեդևը ու Ռուբլյովը ավտոմեքենայով ուղևորվել են Օման, որտեղից օդանավով մեկնել են Ստամբուլ։ Թուրքիայից էլ նրանք կմեկնեն ԱՄՆ, որտեղ մասնակցելու են մարտի 4-14-ին կայանալիք Ինդիան Ուելսի մրցաշարին։
Վերջին օրերին ԱՄԷ-ի օդային տարածքը փակ է Իրանի կողմից օդային հարվածների հետևանքով։