Վենեսուելայի օրինակով՝ այս իրավիճակը չի կարող բերել դատապարտման և աջակցության միջև  ընտրության՝ անկախ Թեհրանում ռեժիմի ղեկավարությունից. ԵԽ գլխավոր քարտուղար 

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հայտարարություն է տարածել Մերձավոր Արևելքում հակամարտության սրման վերաբերյալ։ Նա նշել է, որ Մերձավոր Արևելքը Եվրոպայի խորհրդի անմիջական արևելյան սահմաններում գնում է դեպի լայնածավալ հակամարտության։ Հրթիռային հարվածների ֆոնին միջազգային իրավունքը վերածվում է զենքի։ Իրանի և ամբողջ տարածաշրջանի քաղաքացիական անձինք կրում են ուժի հիմնական հարվածը, նշել է Բերսեն։

«Այս սրացումը, զուգորդված վերջին մի շարք ճգնաժամերի հետ, ընդգծում է Եվրոպայի խորհրդի քառասունվեց անդամ պետությունների միջև ընդհանուր եվրոպական իրավական մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտությունը, որը կարող է գնահատել խախտումները, ուժի կիրառումը և պատժամիջոցները, միաժամանակ ապահովելով հետևողական և համակարգված որոշումների կայացում առանց կաթվածահար լինելու»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այն, ինչ մի ժամանակ քննարկման առարկա էր, այժմ դարձել է ռազմավարական անհրաժեշտության հարց։

«Ինչպես տեսանք Վենեսուելայի ճգնաժամի օրինակով՝ այս իրավիճակը չի կարող բերել դատապարտման և աջակցության միջև ընտրության՝ անկախ Թեհրանում ռեժիմի ղեկավարությունից և բնույթից։ Մենք գտնվում ենք միջազգային իրավակարգի քայքայման փուլում, որտեղ ամենաուժեղների ազդակներն ու ուժը ձգտում են կարգավորել պետությունների միջև հարաբերությունները։ Այս աշխարհում օրենքի գերակայություն չկա, միայն ուժ և կրկնակի ստանդարտներ։ Ոչ ոք չի կարող թաքնվել այն պատրվակով, որ այս կարգը երբեք չի խախտվել, կամ որ հզորները չեն պարտադրել իրենց կամքը, երբ դա իրենց հարմար է եղել։ Սակայն այն, ինչ մենք տեսել ենք Ուկրաինայում, Գազայում, Վենեսուելայում և, մեկ այլ ձևով, Գրենլանդիայում, այս կարգի լիակատար փլուզման ուղղությամբ սահք է։Շատ հաճախ համաեվրոպական անվտանգությունը հենվում է հատուկ ձևաչափերի վրա, որոնք չունեն ընդհանուր իրավական հիմք, մշտական ​​որոշումներ կայացնող մարմին և շարունակականությունն ապահովող կառուցվածքներ: Այս մասնատումն այլևս կայուն չէվ»,- նշել է Բերսեն։

Ըստ նրա՝ Եվրոպան, որպես ամբողջություն, պետք է քայլեր ձեռնարկի Պարսից ծոցում հակամարտության լարվածության թուլացման համար՝ միաժամանակ պաշտպանելով տարածաշրջանում իր քաղաքացիների անվտանգությունը։ ԵՄ-ն պետք է պնդի միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության հարգման վրա։

«Ես միանում եմ բոլոր կողմերին ուղղված կոչերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։Ես Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հարցը կներառեմ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հաջորդ նիստի օրակարգում՝ Եվրոպայի համակարգված կերպով և ընդհանուր իրավական շրջանակներում արձագանքելու կարողության վերաբերյալ կոլեկտիվ քննարկում սկսելու համար»,- ասել է Ալեն Բերսեն։

Նրա խոսքով՝ ժամանակն էական նշանակություն ունի։ Եթե չկառուցվի ավելի լայն կոլեկտիվ եվրոպական անվտանգության համակարգ՝ հիմնված մշտական ​​և իրավաբանորեն պարտադիր կառուցվածքի վրա, այն պարզապես կարձագանքի ուրիշների կողմից ստեղծված ճգնաժամերին։ Միակ այլընտրանքը օրենքին համապատասխան անվտանգությունն ու իշխանությունը վերականգնելն է։

«Իրանում, Իսրայելում և Պարսից ծոցում ծավալվող հակամարտությունը փորձություն է այն բանի համար, թե արդյոք Եվրոպան մտադիր է ձևավորել ձևավորվող կարգը, թե՞ պարզապես հետևել դրա մասնատմանը։Անգործությունը խոհեմություն չէ։ Այն պատասխանատվությունից հրաժարում է»,- հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի