Հայաստանի և Վրաստանի թենիսի ֆեդերացիաների նախագահները քննարկում են ունեցել
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը երկօրյա այցով ժամանել է Վրաստան։ Թբիլիսիում Վարդան Զաքարյանը հանդիպում է ունեցել Վրաստանի սպորտի նախարարի առաջին տեղակալ Իրակլի Մեձմարիաշվիլիի, Վրաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Մետրեվելիի հետ, հաղորդում է ՀԹՖ մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի թենիսի ֆեդերացիաների միջև ապագա համագործակցության և համատեղ մարզումային գործընթացների կազմակերպման հարցերը։ Անդրադարձ է եղել նաև Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի փակ կորտերում վրացի թենիսիստների ուսումնամարզական հավաքների անցկացման թեմային։