ՀՖՖ-ն նշանակել է Սուպերգավաթի հանդիպման օրը
Ֆուտբոլի Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի 2024–2025 թթ. խաղարկության հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Կմրցեն Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն ու գավաթակիր «Նոան» և փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան»։ Վիճակահանությամբ՝ դաշտի տերը կլինի Սանդրո Պերկովիչի թիմը։
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող սուպերգավաթակիրը «Արարատ-Արմենիան» է։