ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտին հասցված նոր վնասը

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հաստատում է, որ Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտի մուտքի շենքերը մասնակիորեն վնասվել են։ Վերջին երկու օրերի արբանյակային լուսանկարները, ըստ երևույթին, ցույց են տալիս ԱՄՆ-Իսրայելի կողմից շարունակվող ռմբակոծությունների հետևանքով պատճառված վնասը։

«Վերջին հասանելի արբանյակային պատկերների հիման վրա ՄԱԳԱՏէ-ն այժմ կարող է հաստատել Իրանի Նաթանզի ստորգետնյա վառելիքի հարստացման գործարանի (FEP) մուտքի շենքերին վերջերս պատճառված որոշ վնասներ։ Հունիսյան հակամարտության ժամանակ լրջորեն վնասված FEP-ում ռադիոլոգիական հետևանքներ չեն սպասվում, և լրացուցիչ ազդեցություն չի հայտնաբերվել»,- գրել է գործակալությունը X-ում։

Նաթանզի գործարանը հունիսին Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցած 12-օրյա պատերազմի հիմնական թիրախներից մեկն էր, որին հարվածներ հասցրեց նաև ԱՄՆ-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի