Բրազիլիայի չեմպիոնի գլխավոր մարզիչը հեռացվել է 8։0 հաշվով հաղթանակից հետո

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Ֆուտբոլի Լիբերտադորեսի գավաթակիր ու Բրազիլիայի գործող չեմպիոն «Ֆլամենգոյի» գլխավոր մարզիչ Ֆելիպե Լուիսը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

40-ամյա մասնագետի հեռացումը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնության կիսաեզրափակիչի հանդիպումից ժամեր անց։ Այդ խաղում «Ֆլամենգոն» 8։0 հաշվով հաղթել է «Մադուրեյրային» ու դուրս եկել եզրափակիչ։

Ավելի վաղ «Ֆլամենգոն» Բրազիլիայի Սուպերգավաթի խաղում պարտվել էր «Կորինտիանսին», իսկ Հարավային Ամերիկայի գավաթի եզրափակիչում՝ արգենտինական «Լանուսին»։

Ֆելիպե Լուիսը 2024 թվականից էր գլխավորում բրազիլական ակումբը։ «Ֆլամենգոն» նրա գլխավորությամբ դարձել է Լիբերտադորեսի գավաթի հաղթող, Բրազիլիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նախկին պաշտպանը խաղացել է Բրազիլիայի ազգային հավաքականում, Մադրիդի «Աթլետիկոյում», Լոնդոնի «Չելսիում» ու այլ ակումբներում։