Իրանի բանակցողներն ԱՄՆ-ին հայտնել են, որ բավարար հարստացված ուրան ունեն՝ 11 միջուկային ռումբ ստեղծելու համար. Ուիթկոֆ

Լուրեր

30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
Բոլորը

2026 թվականի սկզբին Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների առաջին փուլի ժամանակ իրանցի պաշտոնյաները պնդում էին, որ բավարար հարստացված ուրան ունեն՝ 11 միջուկային ռումբ ստեղծելու համար, Fox News-ին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, գրում է Meduza-ն։

«Այդ առաջին հանդիպման ժամանակ իրանցի բանակցողները մեզ ուղիղ ասացին՝ առանց ամաչելու, որ իրենք ունեն 460 կիլոգրամ ուրան, որը հարստացված է մինչև 60%, և որ գիտեն, որ դա բավարար է 11 միջուկային ռումբ ստեղծելու համար»,- ասել է Ուիթկոֆը:

Նրա պնդմամբ՝ իրանցի բանակցողները հպարտ էին այն փաստով, որ իրենց հաջողվել է շրջանցել բոլոր տեսակի ստուգման արձանագրությունները՝ իրենց 11 միջուկային ռումբ ստեղծելու դիրքում դնելու համար: Թրամփի բանագնացը նաև պնդում է, որ հանդիպման ժամանակ Թեհրանի ներկայացուցիչները պնդել են ուրանը հարստացնելու իրենց «անօտարելի իրավունքը»։

«Մենք պատասխանել ենք, որ նախագահը կարծում է, որ մենք ունենք իրենց կանգնեցնելու անօտարելի իրավունք»,- հավելել է նա։

Ուիթկոֆը նշել է նաև, որ ԱՄՆ-ը փորձում էր «արդար գործարքի» հասնել Իրանի հետ։

«Մենք գնացինք այնտեղ և փորձեցինք արդար գործարքի հասնել նրանց հետ, և ակնհայտ դարձավ, հավանաբար, երկրորդ հանդիպման ավարտին, որ դա անհնար է։ Բայց մենք վերադարձանք երրորդ հանդիպմանը՝ նրանց վերջին հնարավորությունը տալու համար»,- եզրափակել է նա։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների վերջին՝ երրորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 26-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի