Ֆրանսիսկո Ֆիլիո․ Հիանալի տպավորություններով եմ հեռանում Հայաստանից

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Հայաստանից Կիոկուշին կարատեի աշխարհի բացարձակ չեմպիոն, քիքբոքսինգի բրազիլացի լեգենդար մարտիկ, Հարավային Ամերիկայի KWU senshi նախագահ, շիհան (7-րդ դան) Ֆրանսիսկո Ֆիլիոն փետրվարի 27-ից մարտի 1-ը սեմինարներ ու վարպետաց դասեր է անցկացրել Երևանում։

«Օլիմպավան» սպորտային համալիրում կայացած միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հարյուրավոր սաներ։ 55-ամյա բրազիլացին Հայաստան էր ժամանել Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ, շիհան (5-րդ դան) Անդրանիկ Հակոբյանի հրավերով, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Սեմինարի վերջում Ֆրանսիսկո Ֆիլիոն նշել է, որ հիանալի տպավորություններով է հեռանում Հայաստանից։

«Հայաստանը հիանալի երկիր է, ունի բազմաթիվ տեսարժան վայրեր։ Հայկական խոհանոցը պարզապես հրաշալի է։ Այստեղ այնպիսի ջերմ ընդունելության եմ արժանացել Անդրանիկ Հակոբյանի կողմից, որ որոշել եմ անպայման վերադառնալ։ Հիանալի տպավորություններով եմ հեռանում Հայաստանից։ Հայ պատանի մարզիկները շատ տպավորեցին ինձ։ Նրանք նմանվում են իսկական մարտիկների, նաև հիշեցրին ինձ իմ մանկությունը։ Զարմացած չեմ, որ Հայաստանում այսքան շատ են Կիոկուշին կարատեով զբաղվողները։ Այստեղի ֆեդերացիան ստեղծել է շատ լավ պայմաններ և ունի լավ մասնագետներ՝ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Մեր մարզաձևով զբաղվելը շատ կարևոր է երեխաների համար ինչպես ֆիզիկական ու առողջության առումով, այնպես էլ՝ հոգեբանության»,- ասել է աշխարհահռչակ մարզիկը։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանը կարևորել է նման միջոցառման անցկացումը Երևանում կայանալիք միջազգային մեծ մրցաշարից առաջ։

«Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ամեն տարի հրավիրում է վարպետների տարբեր երկրներից։ Ֆրանսիսկո Ֆիլիոյի այցը վաղուց էինք ծրագրել։ Քանի որ 2 ամսից Երևանում անցկացնելու ենք աշխարհի գավաթ, սա շատ լավ փորձ էր մեր մարզիկների համար։ Դա լինելու է շատ կարևոր մրցաշար, որին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 30-ից ավելի երկրներ։ Նախատեսվում է շուրջ 1000 մասնակից շուրջ 40 երկրից։ Մեր սաների համար շատ մեծ մոտիվացիա է Հայաստանում տեսնել այսպիսի հռչակավոր մարզիկի։ Այս սեմինարը հիմնականում ուղղված էր մենամարտի հետ կապված տեխնիկական հնարքներին։ Դա շատ կարևոր էր մեր սաների համար, այդ պատճառով ես ու մեր ֆեդերացիան հոգացել է բոլոր ծախսերն ու կազմակերպել այս միջոցառումը»,- ասել է Անդրանիկ Հակոբյանը։

Ֆրանսիսկո Ֆիլիոն Կիոկուշին կարատեով սկսել է զբաղվել 11 տարեկանից, իսկ 6,5 տարի անց ստացել է սև գոտի։ Անցկացրել է 100-ից ավելի մենամարտ Բրազիլիայում և Ճապոնիայում, նվաճել է բազմաթիվ չեմպիոնական տիտղոսներ։ 1997 թվականին Ֆրանսիսկո Ֆիլիոն նորամուտն է նշել նաև K-1-ում և դարձել քիքբոքսինգի ամենահայտնի մարզիկներից մեկն աշխարհում։ Նա Ճապոնիայում երկու անգամ նվաճել է K-1-ի Համաշխարհային Գրան պրիի հաղթողի կոչումը։

2004 թվականին մարզիկի կարիերան ավարտելուց հետո ակտիվորեն զբաղվում է Կիոկուշին կարատեի զարգացման գործընթացով։ Նա այդ մարզաձևի ղեկավարն է Բրազիլիայում ու Հարավային Ամերիկայում։ Ֆրանսիսկո Ֆիլիոն մարզել է անվանի մարտիկների, այդ թվում՝ UFC-ի Փառքի սրահի անդամ Վիտոր Բելֆորդին։ 2012-ին եղել է բրազիլացի հանրահայտ մարտիկի մարտավկան խառը մենամարտերի UFC-ում։