Նավթի գները կտրուկ աճել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո

Լուրեր

30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
Բոլորը

ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումից հետո նավթի համաշխարհային գները կտրուկ աճել են: Մարտի 2-ի առավոտյան Brent տեսակի նավթի ապրիլյան մատակարարման գինն առևտրի առաջին րոպեներին աճել է 14%-ով՝ հասնելով 82,37 դոլարի՝ մեկ բարելի համար․ սա 2024 թվականի հուլիսից ի վեր ամենաբարձր մակարդակն է, հաղորդում է dpa-ն:

Նավթի American West Texas Intermediate (WTI) տեսակի գինը բարձրացել է մինչև 75,33 դոլար, որն ամենաբարձր մակարդակն է 2025 թվականի հունիսից ի վեր: Սկզբնական աճից հետո գները փոքր-ինչ նվազել են, բայց մնացել են շուրջ 9%-ի սահմաններում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Վերջին անգամ նավթի գինը մեկ բարելի դիմաց 82 դոլարից բարձր է եղել 2025 թվականի հունվարի 16-ին։

Վերլուծաբանները կանխատեսում են, որ եթե հակամարտությունը շարունակվի՝ նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումներով և առևտրային ուղիների փակմամբ, նավթի գինը կարող է բարձրանալ 100 դոլարից։ Սա կկազմի մոտավորապես 37% աճ փետրվարի 27-ից ի վեր։

Ոսկու գները նույնպես բարձրացել են սրվող հակամարտության ֆոնին: Մարտի 2-ին առևտրի սկզբում տրոյական ունցիայի գինը հասել է 5,393 դոլարի, ինչը 2,2%-ով ավելի է փետրվարի 27-ի համեմատ: Սա այս մետաղի գինը կայուն կերպով մոտեցնում է հունվարի վերջին գրանցված գրեթե 5,600 դոլար ռեկորդային առավելագույնին։

Միևնույն ժամանակ, Goldman Sachs ներդրումային ընկերությունը կանխատեսում է նաև գազի գների կտրուկ աճ ռազմական գործողությունների պատճառով, հաղորդում է Bloomberg-ը: Աշխարհի հեղուկ բնական գազի առևտրի շուրջ մեկ հինգերորդը, հիմնականում՝ Կատարից, անցնում է Հորմուզի նեղուցով: Նույնիսկ այս մատակարարումների մեկամսյա դադարեցումը կարող է հանգեցնել Եվրոպայում բնական գազի գների 130%-ով աճի և ասիական հեղուկ բնական գազի սպոտ գների:

Եվրոպական գազի գները բարձրացել են ավելի քան 20 տոկոսով՝ կապված այն մտավախությունների հետ, որ Իրանի պատերազմը կկրճատի Պարսից ծոցի տարածաշրջանում մատակարարումները, մասնավորապես, Կատարից արտահանումը, հայտնում է AFP-ը։

Հոլանդական TTF բնական գազի պայմանագիրը, որը համարվում է եվրոպական չափանիշ, բարձրացել է մինչև 38,885 եվրո, նախկինում ավելի քան 22 տոկոսով բարձրանալուց հետո։ Չնայած աճին՝ գինը ցածր էր հյուսիսային կիսագնդի ձմռանը հունվարին գրանցված մակարդակից։

Նախօրեին Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով առևտուրը դադարեցնելու մասին, որով տեղափոխվում է համաշխարհային նավթի մատակարարումների շուրջ 20%-ը և հեղուկացված բնական գազի մինչև 30%-ը։

Reuters-ի տվյալներով՝ Թեհրանի որոշման հետևանքով նեղուցի մոտ կուտակվել է առնվազն 150 նավթատար։

Վերլուծաբանների կարծիքով՝ այս ջրային ճանապարհով նավագնացության լիակատար դադարեցումը կարող է հանգեցնել օրական 10 միլիոն բարելի պակասի, որը համարժեք է համաշխարհային սպառման 10%-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի