Արման Ծառուկյանը մրցաշարի կմասնակցի Բրազիլիայում

Լուրեր

30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը կմասնակցի HYPE FC Brazil մրցաշարին, որը տեղի կունենա մարտի 11-ին Բրազիլիայում։ Հայ մարտիկի մրցակիցը դեռ հայտնի չէ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Մենամարտը կանցկացվի գրեփլինգի կանոններով։ Հաղթող կլինի միայն այն դեպքում, եթե մարտիկներից մեկը հանձնվի։

Արման Ծառուկյանը նույն կանոններով դեկտեմբերի 30-ին Երևանում մրցել էր նաև UFC-ի մարտիկ Շառա Բուլետի (Շարաբուտդին Մագոմեդով) հետ։ Գրանցվել էր ոչ-ոքի։ Շառա Բուլետը նույնպես մասնակցելու է HYPE FC Brazil-ին՝ գրեփլինգի կանոններով մրցելով Խորխե Մասվիդալի հետ։

Արման Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ Փետրվարի 28-ին նա RAF (Real American Wrestling) լիգայում ազատ ոճի ըմբշամարտի կանոններով մրցել էր ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասի հետ ու հաղթել 5։3 հաշվով, իսկ գոտեմարտի վերջում տեղի էր ունեցել զանգվածային բախում։