Իսրայելը հարվածել է Լիբանանին․ հաղորդվում է 31 զոհի և 149 վիրավորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
Բոլորը

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանում թիրախների վրա նոր հարվածների ալիքի մեկնարկի մասին։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ թիրախների թվում են Լիբանանի մի քանի շրջաններում գտնվող «Հըզբոլլահ» շարժման զենքի պահեստներն ու ենթակառուցվածքները։

Մինչ այդ, իսրայելական ուժերը կոչ են արել Լիբանանի ավելի քան 50 գյուղերի բնակիչներին տարհանվել՝ նշելով, թե «Հըզբոլլահի անդամներին, նրա օբյեկտներին կամ ռազմական ակտիվներին մոտ գտնվող յուրաքանչյուր ոք վտանգի է ենթարկում իր կյանքը»։

Երկուշաբթի վաղ առավոտյան Իսրայելը սկսել է հարվածել Լիբանանում գտնվող թիրախներին՝ այն բանից հետո, երբ «Հըզբոլլահ»-ը հրթիռներ է արձակել Իսրայելի վրա։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը ճշգրիտ հարված է հասցրել Բեյրութի տարածքում գտնվող «Հըզբոլլահ» շարժման բարձրաստիճան ահաբեկիչներին։ Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հըզբոլլահ»-ի առաջնորդներից մեկին Լիբանանի հարավում»,- հայտարարել է Իսրայելի բանակը։

Նշվում է, որ Լիբանանի վրա հարվածները հասցվել են՝ ի պատասխան «Հըզբոլլահի» կողմից Իսրայելի հյուսիսային հատվածին հրթիռակոծության: Լիբանանից Իսրայելին հարվածած մի քանի արկեր, ըստ տեղեկությունների, ընկել են բաց տարածքներում, զոհերի մասին տեղեկություններ չկան։

«Հըզբոլլահ»-ը պնդում է, որ հարձակման թիրախը Հայֆայից հարավ գտնվող հակաօդային պաշտպանության օբյեկտն էր, և որ հարվածները հասցվել են՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության և «Իսրայելի կողմից շարունակվող ագրեսիայի»։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, գրում է France 24-ը։ Հաղորդվում է նաև 149 վիրավորի մասին։ Զոհերի շուրջ երկու երրորդը գրանցվել է հարավային Լիբանանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի