Իրանի նոր առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում․ Արաղչի

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասում է, որ Իրանը «ոչ մի սահմանափակում չունի ինքնապաշտպանության հարցում»:

Նախարարն ասել է Al Jazeera-ին, որ երկիրը «սկսել է սահմանադրական գործընթացը, Վերափոխման խորհուրդը հիմնադրվել է այսօր և կաշխատի գործերի կառավարման ուղղությամբ»։

«Մենք ոչ մի սահմանափակում կամ խոչընդոտ չունենք ինքնապաշտպանության մեջ»,- ասել է Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ գերագույն առաջնորդի սպանությունը «չափազանց լուրջ և աննախադեպ գործողություն է և ակնհայտ խախտում միջազգային իրավունքի», նա ներկայացրել է գործընթացը, որը կիրականացվի Խամենեիի սպանությունից հետո․

«Սահմանադրության մեջ կան սահմանված ընթացակարգեր։ Մենք այժմ սկսել ենք այդ գործընթացը։ Այսօր հիմնադրվել է Վերափոխման խորհուրդը, որը բաղկացած է նախագահի, դատական համակարգի ղեկավարի և Պաշտպանության խորհրդի մեկ իրավաբան անդամից։ Այս երեք հոգուց բաղկացած խումբը կգործի որպես առաջնորդի ժամանակավոր մարմին մինչև նոր առաջնորդի ընտրությունը։ Այնուհետև, ենթադրաբար, Արտաքին գործերի հավաքաժողովը կընտրի նոր առաջնորդը, և դա կարող է լինել մեկ կամ երկու օրվա ընթացքում։

Բոլորն կարգին է և համապատասխան է մեր իրավական համակարգին և Սահմանադրությանը»։

Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանը «բաց է դիվանագիտության համար, ի տարբերություն ամերիկացիների, որոնք հարձակվել են իրենց վրա երկրորդ անգամ բանակցությունների ընթացքում»։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու Միացյալ Նահանգները հարվածներ են հասցրել Թեհրանին և Իրանի այլ հատվածներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի ոչնչացման մտադրության մասին։

Եվրամիությունը հայտնել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ լուրջ մտահոգության մասին։ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները խստորեն դատապարտել են տարածաշրջանի երկրների դեմ իրանական հարձակումները՝ Թեհրանին կոչ անելով բանակցությունների։

Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։