Իրանի նախագահը դիմել է ժողովրդին․ «Հակառակորդին կհասցնենք հուսահատության՝ ոչնչացնելով նրանց բազաներն ու հնարավորությունները»

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձով դիմել է իրանցի ժողովրդին։ Նա նշել է, որ Ալի Խամենեիի, Իրանի գերագույն առաջնորդի սպանությունը «Իսրայելի և հանցագործ Ամերիկայի ձեռքով» մեծ ողբերգություն էր Իրանի համար։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ու Իսրայելը պետք է իմանան, որ այս սպանությունը նրանց համար խայտառակությունից բացի ուրիշ ոչինչ չի բերի։ Նա միավորվելու կոչ է արել իրանցիներին։

«Սահմանադրության 11-րդ հոդվածի հիման վրա այսօր ժամանակավոր խորհուրդը սկսել է իր աշխատանքը, և Աստծո զորությամբ մենք ուժով կշարունակենք Իմամի ուղին, սիրելի Առաջնորդի ուղին և աշխարհի բոլոր իրավունքի պաշտպանների ուղին։ Եվ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հզորությամբ գործում են և կգործեն՝ ոչնչացնելու թշնամու բազաները և, ինչպես միշտ, հիասթափեցնելու են թշնամիներին։

Աղոթեք, որ Աստված մեզ չամաչեցնի մեր երկրի բոլոր սիրելիների առաջ, և մենք կարողանանք լինել իրավունքի և արդարության ուղու ճիշտ հետևորդներ։ Եվ կրկին, Հեղափոխության Գերագույն Առաջնորդի մահը, որը նահատակություն է երկար տարիների պայքարից, ջանքերից, զոհաբերությունից, արթնությունից և բռնակալների դեմ պատերազմից հետո, թող Աստված հանգստացնի այս մեծ մարդու հոգին և նրա հետևորդներին պահի կայուն և հպարտ։ Մուսուլմանների հաղթանակի հույսով անհավատների նկատմամբ»,-նշել է Իրանի նախագահը։

Տեսանյութը՝ այստեղ։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու Միացյալ Նահանգները հարվածներ են հասցրել Թեհրանին և Իրանի այլ հատվածներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի ոչնչացման մտադրության մասին։

Եվրամիությունը հայտնել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ լուրջ մտահոգության մասին։ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները խստորեն դատապարտել են տարածաշրջանի երկրների դեմ իրանական հարձակումները՝ Թեհրանին կոչ անելով բանակցությունների։

Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։