Իրանցիները ողջ աշխարհում նշում են Խամենեիի մահը․ NYT

Լուրեր

30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
Բոլորը

Մարտի 1-ի գիշերը իրանցիները՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, զանգվածաբար դուրս են եկել փողոցներ՝ նշելու Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը։ Այդ մասին հայտնում են The New York Times-ը և ամերիկյան այլ լրատվամիջոցներ։

Տեսազանգերի միջոցով երեք թեհրանցիներ The New York Times-ին ցույց են տվել մարդկանց մեծ խմբեր, որոնք պարում էին, ծափահարում և գոռում «Ուռա՛»։ Վարորդները ազդանշաններ էին տալիս, երկնքում պայթում էին հրավառություններ, հնչում էր պարսկական պարային երաժշտություն։ Պատշգամբներից և պատուհաններից շատերը վանկարկում էին՝ «Ազատություն, ազատություն»։

53-ամյա թեհրանցի մի կին պատմել է, որ լուրը լսելով՝ ճչացել և սկսել է ցատկոտել, ապա ամուսնու հետ դուրս է վազել փողոց․ նրանք գրկախառնվել, ծիծաղել և պարել են հարևանների հետ։

Պարբերականի տվյալներով՝ Խամենեիի կողմնակիցները սոցիալական ցանցերում գրել են, որ իրենց համար ծանր է տեսնել կատարվողը, սակայն փողոցներում նրանց թիվը մեծ չի եղել։

Տոնակատարություններ են անցկացվել նաև Իրանից դուրս՝ Մադրիդում, Լոնդոնում, Բեռլինում, Հայաստանում և ԱՄՆ-ում։

Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարվածների հետևանքով։

2025 թվականի դեկտեմբերի 28-ին Իրանում սկսվել էին բողոքի ցույցեր՝ կապված տնտեսության փլուզման և գնաճի հետ։ Դրանք արագ վերաճել էին համազգային ելույթների՝ ուղղակի կարգախոսներով ընդդեմ իսլամական ռեժիմի և անձամբ Ալի Խամենեիի։ Բողոքները կոշտորեն ճնշվել էին։ Տարբեր տվյալներով՝ զոհվել էին մի քանի հազարից մինչև մի քանի տասնյակ հազար մարդ։ Ռեժիմի ընդդիմախոսները հայտարարել էին, որ հույս ունեն ԱՄՆ-ի ռազմական միջամտության վրա։