«Կհարվածենք երբևէ չտեսնված ուժով». Թրամփը՝ ի պատասխան Իրանից հնչող հայտարարությունների

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Խամենեին՝ պատմության ամենաչար մարդկանցից մեկը, մահացած է»,- ասվում է Թրամփի գրառման մեջ Truth Social սոցիալական ցանցում։

Նրա կարծիքով՝ իրանական ժողովուրդը ստացել է «իր երկիրը վերադարձնելու ամենամեծ հնարավորությունը»։

«Մենք լսում ենք, որ նրանց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, բանակի և այլ անվտանգության ու ոստիկանության ուժերի շատ ներկայացուցիչներ այլևս չեն ցանկանում պատերազմել և մեզանից անձեռնմխելիություն են փնտրում։ Ինչպես երեկ երեկոյան ասացի՝ հիմա նրանք կարող են ստանալ անձեռնմխելիություն, իսկ հետո նրանց սպասում է միայն մահը։ Հուսով եմ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և ոստիկանությունը խաղաղ կերպով կմիանան իրանցի հայրենասերներին և միասին կաշխատեն որպես մեկ ամբողջություն՝ երկրին վերադարձնելու այն մեծությունը, որին այն արժանի է»,- հայտարարել է Թրամփը։

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) մարտի 1-ի լույս գիշերը իրականացրել է Իրանի դեմ հարվածների լրացուցիչ շարք։ Այդ մասին նշվում է իսրայելական բանակի՝ սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ։ Նոր հարձակումները, ինչպես ընդգծվում է, ուղղված են եղել Իրանի բալիստիկ հրթիռային համակարգերին և հակաօդային պաշտպանության համակարգերին։ Միևնույն ժամանակ, իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են երկրի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին։ AFP-ի լրագրողի տվյալներով՝ քաղաքում լսվել են առնվազն երեք պայթյունների ձայներ։

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահից հետո Իրանը հայտարարել է, որ պատրաստում է պատմության մեջ ամենակատաղի հարձակումը։ Հայտարարություններին ի պատասխան Թրամփը ևս մեկ գրառում է կատարել Truth Social-ում։

«Իրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր շատ կոշտ է հարվածելու, ավելի ուժեղ, քան երբևէ նախկինում։ Սակայն լավ կլինի, որ դա չանեն, որովհետև եթե անեն, մենք էլ նրանց կհարվածենք երբևէ չտեսնված ուժով»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ մարտի 1-ի առավոտյան իրանական պետական գործակալությունները հաստատել են այաթոլլա Ալի Խամենեիի մահը։ Fars-ը հայտնել է, որ Խամենեին սպանվել է իր նստավայրում՝ աշխատասենյակում։ Ըստ գործակալության՝ նա զոհվել է փետրվարի 28-ի վաղ առավոտյան։

Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԿՀՊԿ) սպառնացել է «պատժել իսլամական հայրենիքի ինքնիշխանությունը խախտողներին»։ Իրանի կառավարությունը ևս արձագանքել է Խամենեիի մահվանը։

«Այս մեծ հանցագործությունը երբեք անպատասխան չի մնա և կբացի նոր էջ իսլամական աշխարհի և շիա ուղղության պատմության մեջ»,-IRNA-ն մեջբերում է կառավարության հայտարարությունը։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու Միացյալ Նահանգները հարվածներ են հասցրել Թեհրանին և Իրանի այլ հատվածներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի ոչնչացման մտադրության մասին։

Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է 201 մարդ, ևս 747-ը ստացել են վնասվածքներ։ Ավելի վաղ Իսլամական Հանրապետության իշխանությունները հայտնել էին Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի 108 աշակերտուհիների մահվան մասին։ The Guardian թերթը հիշեցնում է, որ քաղաքում է գտնվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԿՀՊԿ) բազա։ Իսրայելն ու ԱՄՆ-ը չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելում հայտարարվել է արտակարգ դրություն։ Իրանի պատասխան հարվածները ազդել են նաև տարածաշրջանի այլ երկրների վրա։

Եվրամիությունը հայտնել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ լուրջ մտահոգության մասին։ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները խստորեն դատապարտել են տարածաշրջանի երկրների դեմ իրանական հարձակումները՝ Թեհրանին կոչ անելով բանակցությունների։