Քննարկվել է պարզեցված վարույթի կարգով քննվող գործերին առնչվող հարցերը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչների նախաձեռնությամբ ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր տեղի է ունեցել քննարկում «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից, արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանի տեղեկացմամբ, չնայած օրեր առաջ այս նախագծի շուրջ ծավալված քննարկմանն, ի թիվս շահագրգիռ այլ կողմերի, ներկա են եղել նաև Փաստաբանների պալատի ներկայացուցիչները, այդուհանդերձ, տեղեկանալով, որ մի շարք փաստաբաններ նախագծի վերաբերյալ ևս առաջարկներ ունեն, կազմակերպվել է այս հանդիպումը:

Փաստաբան Կարապետ Բադալյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել օրենքների նախագծերի վերաբերյալ այս ձևաչափով քննարկումների կազմակերպումը:

Մասնագիտական քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել պարզեցված վարույթի կարգով քննվող գործերին առնչվող փաստաբանների առաջարկներին, որոնց մի մասի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, որոշներն ընդունվել են համաձայնությամբ, որ դրանք կիրացվեն նախագծի լրամշակման ընթացքում: