Մարդու իրավունքները հաճախ գործիք են դառնում քաղաքական դերակատարների ձեռքին․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում հատկապես տեսանելի է մարդու իրավունքների զգայուն թեմաների գործիքայնացումը ընտրություններին նախորդող ժամանակահատվածում: Այս մասին «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկի ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Թերևս ամենահայտնի օրինակներից մեկը հենց Եվրոպայի խորհրդի կոնվենցիաներից մեկին է վերաբերում, մասնավորապես՝ Ստամբուլյան կոնվենցիային, որը շատ կարևոր գործիք է ընտանեկան բռնության դեմ պայքարի համար, այդ թվում՝ կանանց, երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի համար, որի առնչությամբ գրեթե բոլոր քաղաքական դերակատարներն են մշտապես շատ այսպես կարևոր մտքեր արտահայտում: Բայց, օրինակ, հենց այս կոնվենցիան է գործիքայնացվել ընտրություններին նախորդող ժամանակահատվածում և միանշանակ օգտագործվում է տարբեր քաղաքական նպատակներով՝ նախ ձևախեղված տպավորություններ ստեղծելով, այդ թվում՝ ընտանեկան բռնության հետ կապված տարատեսակ հարցերի առնչությամբ»,- նշեց Մանասյանը:

Նրա խոսքով՝ հատկապես նախընտրական ժամանակահատվածում ու ընտրությունների ընթացքում հաշմանդամությունը գործիքայնացվում է քաղաքական խոսույթի համատեքստում:

«Օրինակ՝ շատ հաճախ կարելի է հանդիպել տարբեր քաղաքական հայտարարությունների, որոնք, ըստ էության, ուղղված են որևէ այլ քաղաքական դերակատարի թիրախավորելուն, բայց ամբողջ այդ ձևակերպման պրոցեսը իր մեջ պարունակում է հենց հաշմանդամություն ունեցող անձանց թիրախավորում: Հատկանշական էր, որ մեր մոնիթորինգի արդյունքները ցույց էին տվել, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի Հայաստան այցի ընթացքում նույնիսկ այդ այցի հետ կապված բազմաթիվ քաղաքական դիտարկումներ հենց հաշմանդամություն ունեցող անձանց թիրախավորելու միջոցով էին իրականացվում՝ օգտագործելով, օրինակ, «խուլուհամր», «այս մարդիկ խուլուհամր են» և նման այլ ձևակերպումներ, որոնք իրապես խնդրահարույց են»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։