Ոստիկանները բացահայտել են անձնական ունեցվածքի գողության դեպքեր

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ համյանքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները բացահայտել են անձնական ունեցվածքի գողության երկու դեպք։

«Առաջին հողորդումը Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվեց փետրվարի 11-ի ուշ երեկոյան։ Ըստ ահազանգի՝ այդ օրը, ժամը 13-ի սահմաններում, մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում մի տղամարդ մոտեցել էր 76-ամյա կնոջ, օգնություն խնդրել, ապա ճարպկորեն թռցրել էր նրա ոսկյա մատանին։

Համայնքային ոստիկանները կնոջից հաղորդում ընդունեցին, անցան գործի և օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում արագ ստացան տեղեկություն, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ մի տղամարդ։

Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Փետրվարի 13-ի ցերեկը 76-ամյա տղամարդը ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին։

***

Փետրվարի 12-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ ստացվեց ևս մեկ հաղորդում։ Խորենացու փողոցում գտնվող առևտրի կենտրոնում, օգտվելով վաճառողուհու անուշադրությունից, գողացել էին ոսկյա շղթա և տեղը դրել մետաղյա ոսկեգույն շղթա։ Նյութական վնասը կազմել էր 380 հազար դրամ։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, և համայնքային ոստիկաններն անցան գործի։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները ստացան օպերատիվ տեղեկություն, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Նոր Արեշի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։

Դեպքից երկու օր անց երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ էլ խոստովանեց արարքը։

Երկու դեպքով էլ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։