Ադրբեջանում ջրի պահուստը բավարար է մոտ մեկ տարվա համար

Լուրեր

27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
Բոլորը

Ադրբեջանը ներկայում ջրի պակաս չունի, սակայն ներկայիս պաշարները երկարաժամկետ հեռանկարում բավարար չեն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական ​​գործակալության (ADSEA) ռազմավարության, միջազգային համագործակցության և գիտության բաժնի ղեկավար Ռիադ Ախունդզադեն։

Նրա խոսքով՝ երկրի ջրամբարներում ներկայումս պահվում է մոտավորապես 16-17 միլիարդ խորանարդ մետր ջուր, մինչդեռ տարեկան սպառումը կազմում է 11-12 միլիարդ խորանարդ մետր. «Սա նշանակում է, որ ջրի պաշարներ կան մոտ մեկ տարվանից  մի փոքր ավելիի համար։ Սակայն դա բավարար չէ։ Ավելին, հնացած ենթակառուցվածքների պատճառով բաշխման ժամանակ տեղի են ունենում ջրի զգալի  կորուստներ։ Ջրի արդյունավետ կառավարումը և կորուստների կրճատումը առաջնահերթություն են»։

Նա ասել է, թե «Ղարաբաղի ազատագրումից հետո ստեղծվեցին այլընտրանքային ջրային աղբյուրներ։

Ախունդզադեն նաև նշել է, թե Աբշերոնի թերակղզու ջրային ենթակառուցվածքների խնդիրները նախատեսվում է լուծել մինչև 2035 թվականը։

Ըստ նրա՝ քանի որ երկրի բնակչությունը մոտավորապես 10 միլիոն է, և Աբշերոնի թերակղզում ապրում է ավելի քան 4,5 միլիոն ջրօգտագործող, կարևոր է կենտրոնանալ այս տարածաշրջանի վրա։

«Մինչև 2035 թվականը մենք նախատեսում ենք արդիականացնել և վերացնել թերակղզու բոլոր ենթակառուցվածքային խնդիրները», – ասել է Ախունդզադեն։

Նա նշել է, որ Ազգային ջրային ռազմավարության առաջնահերթություններից մեկը արդիականացման միջոցով խարխուլ ենթակառուցվածքների վերականգնումն է։

Ախունդզադեն նշել է, որ երկրորդ առաջնահերթությունը ջրի հասանելիության բարձրացումն է. երկիրը պետք է կարողանա վերահսկել իր սահմաններում ջրի քանակը, որի համար անհրաժեշտ է նոր ջրամբարների և համապատասխան ենթակառուցվածքների կառուցում։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի