Օմանը հաստատում է՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում հինգշաբթի օրը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը և ԱՄՆ-ն հինգշաբթի օրը Ժնևում կանցկացնեն միջուկային բանակցությունների երրորդ փուլը, կիրակի օրը հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ Բուսաիդին՝ երկարամյա հակառակորդների միջև ռազմական հակամարտության ռիսկի վերաբերյալ մտահոգությունների աճի ֆոնին, գրում է The National-ը։

ԱՄՆ-ն ամրապնդել է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը զգուշացրել է, որ «շատ վատ բաներ կպատահեն», եթե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ երկարատև վեճը չլուծվի։ Թեհրանը սպառնում  է հակահարված տալ ցանկացած հարվածի՝ թիրախավորելով տարածաշրջանային ամերիկյան բազաները։

«Ուրախ եմ հաստատել, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները նախատեսված են այս հինգշաբթի Ժնևում՝ դրական ազդակով՝ գործարքի ավարտման ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու համար», – ասել է Ալ Բուսաիդը, որը միջնորդ է Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի բանակցություններում։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիրակի օրը X-ում գրառման մեջ զգուշավոր լավատեսություն է հայտնել՝ նշելով, որ վերջին բանակցությունները «խրախուսող ազդանշաններ են տվել», միաժամանակ մատնանշելով Թեհրանի պատրաստակամությունը «ցանկացած հնարավոր սցենարի»։

ԱՄՆ-ն շաբաթներ շարունակ սպառնում է հարվածներ հասցնել Իրանին։ «Նրանք յուրաքանչյուր սցենարի համար ինչ-որ բան ունեն։  Սցենարներից մեկով վերացվում են այաթոլլան, նրա որդին և մոլլաները», – Axios-ին ասել է Թրամփի ավագ խորհրդականը. «Ինչ կընտրի նախագահը, ոչ ոք չգիտի։ Ես չեմ կարծում, որ նա գիտի»։

Այս շաբաթ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի և Իրանի ռազմածովային ուժերի տեղակայումից հետո լարվածությունը շարունակում է բարձր մնալ։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել Ժնևում երեքշաբթի օրը։ Բանակցություններից հետո ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել էին, որ «առաջընթաց է գրանցվել, բայց դեռ շատ մանրամասներ կան քննարկելու»։ Հինգշաբթի  Թրամփը Իրանին 10-15 օրվա ժամկետ էր տվել համաձայնության գալու համար։

Հիմքում ուրանի հարստացման հարցն է։ Իսրայելը և ԱՄՆ-ն հայտարարել են, որ ցանկանում են՝ Իրանը դադարեցնի հարստացման գործողությունները և ապամոնտաժի գործարանները։ Իրանը ցանկանում է պահպանել վառելիքի արտադրության որոշակի հզորություն խաղաղ նպատակներով։

ԱՄՆ նախագահը շաբաթներ շարունակ զգուշացրել է հարվածների հնարավորության մասին, սկզբում Իրանի կողմից համազգային բողոքի շարժման ճնշման ֆոնին, ապա այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը կրկին նստեցին բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի