Մեքսիկայում անկարգություններ են սկսվել ազդեցիկ թմրաբարոնի վնասազերծումից հետո

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Մեքսիկական բանակը կիրակի օրը հայտարարել է, որ վնասազերծել է ազդեցիկ նարկոբարոն Նեմեսիո Օսեգերային՝ «Էլ Մենչո»-ին, գրում է France 24-ը։

Խալիսկո «Նոր սերունդ» կարտելի 59-ամյա առաջնորդ Օսեգերան վիրավորվել է Խալիսկո նահանգի Տապալպա քաղաքում զինվորների հետ բախման ժամանակ և մահացել Մեխիկո քաղաք տեղափոխելիս, ասվում է բանակի հայտարարության մեջ: Նրա գլխի համար ԱՄՆ-ն 15 միլիոն դոլար պարգև էր սահմանել։

Նարկոբարոնի աջակիցները ավելի քան 20 ճանապարհ են փակել՝ այրելով մեքենաներ և բեռնատարներ: Բռնությունը տարածվել է նաև այլ նահանգներում:

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը կոչ է արել քաղաքացիներին պահպանել հանգստություն և հայտարարել, որ կենտրոնական կառավարությունը համակարգում է իր գործողությունները նահանգային իշխանությունների հետ։

«Էլ Մենչո» մականունով հայտնի Օսեգերան մեքսիկացի խոշոր թմրաբարոններից մեկն է, որը ձերբակալվել է Սինալոա կարտելի հիմնադիրներ Խոակին «Էլ Չապո» Գուսմանի և Իսմայել Զամբադայի ձերբակալությունից հետո։ Երկուսն էլ այժմ պատիժ են կրում Միացյալ Նահանգներում։

Հաղորդվում է, որ Օսեգերայից բացի սպանվել են կարտելի վեց զինյալներ, երեք զինվոր վիրավորվել է։

Կարտելի երկու կասկածյալներ ձերբակալվել են, և առգրավվել են տարբեր զենքեր, այդ թվում՝ հրթիռային կայաններ, որոնք կարող են  անգամ ինքնաթիռներին հարվածել և ոչնչացնել զրահապատ մեքենաներ, ասվում է հայտարարության մեջ։

Նահանգի մայրաքաղաք Գվադալահարայի փողոցները գրեթե դատարկ  են, խանութները, դեղատները և բենզալցակայանները փակվել են։ Բռնությունը տարածվել  է հարևան Միչոական նահանգում, որտեղ նույնպես ներկայություն ունի Օսեգերայի կարտելը, և Պուերտո Վալյարտա հանգստավայրում։

Նրա կարտելը ստեղծվել է 2009 թվականին և դարձել է Մեքսիկայի  թմրանյութերի ապօրինի շրջանառության ամենադաժան կազմակերպություններից մեկը, նշում է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։ ԱՄՆ-ն Խալիսկո կարտելը դասակարգել է որպես ահաբեկչական կազմակերպություն և մեղադրում է Միացյալ Նահանգներ կոկաին, հերոին, մետամֆետամին և ֆենտանիլ ուղարկելու մեջ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն ողջունել է գործողությունը և Օսեգերային անվանել «ամենաարյունալի և ամենադաժան թմրավաճառներից մեկը»։

«Սա հիանալի զարգացում է Մեքսիկայի, ԱՄՆ-ի, Լատինական Ամերիկայի և աշխարհի համար», – ասել է նա։

Ռեյդը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մեքսիկայի նկատմամբ ճնշման ֆոնին՝ կանխելու թմրանյութերի, մասնավորապես՝ ֆենտանիլի հոսքը դեպի Միացյալ Նահանգներ։

Թրամփը բազմիցս սպառնացել է մեքսիկական արտահանման վրա մաքսատուրքեր սահմանել՝ պնդելով, որ Շեյնբաումը բավարար միջոցներ չի ձեռնարկել թմրանյութերի առևտրի դեմ պայքարելու համար։

Կիրակի օրը բռնության բռնկումից հետո սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է  արել Մեքսիկայի որոշ շրջաններում բնակվող ամերիկացի քաղաքացիներին ապաստան գտնել բռնության, ճանապարհային արգելափակումների և չվերթների չեղարկումների պատճառով։

«Մեքսիկայի շատ շրջաններում շարունակվող, լայնածավալ անվտանգության գործողությունների և դրանց հետ կապված ճանապարհային արգելափակումների ու հանցավոր գործունեության պատճառով ԱՄՆ քաղաքացիները պետք է ապաստան գտնեն մինչև հետագա ծանուցում», – ասվում է նախարարության X սոցիալական մեդիա հարթակի հյուպատոսական գործերի բաժնի հայտարարության մեջ։

Նշվում է, որ «ճանապարհային արգելափակումները ազդել են ավիաընկերությունների գործունեության վրա, որոշ ներքին և միջազգային չվերթներ չեղարկվել են ինչպես Գվադալահարայում, այնպես էլ Պուերտո Վալյարտայում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի