Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ՌԴ-ում ուժի մեջ է մտնում օրենք, որը պարտավորեցնում է կապի օպերատորներին ԱԴԾ-ի (Դաշնային անվտանգության ծառայություն) պահանջով արգելափակել ցանկացած կապ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համապատասխան օրենքը, որն արդեն հաստատվել էր ռուսական խորհրդարանի երկու պալատների կողմից։ Օրենքը ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրումից 10 օր անց, փոխանցում է DW-ն։

Փաստաթղթի համաձայն՝ կապի օպերատորները պարտավոր են դադարեցնել ծառայությունների մատուցումը ԱԴԾ-ի պահանջ ստանալու դեպքում՝ «նախագահի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում»։ Միևնույն ժամանակ, օպերատորը «պատասխանատվություն չի կրում կապի ծառայությունների մատուցման պայմանագրով պարտավորությունների ոչ պատշաճ կատարման համար», եթե դա կապված է ԱԴԾ-ի պահանջների կատարման հետ, նշվում է պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում հրապարակված փաստաթղթում։

ՌԴ Պետդուման «Կապի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունները ընդունել է փետրվարի 17-ին՝ միանգամից երկրորդ և երրորդ ընթերցումներով։ Փոփոխությունների ներկայացման ու քվեարկության համար ընդամենը երկու րոպե է ծախսվել։ Հաջորդ օրը փաստաթուղթը հաստատել է Դաշնության խորհուրդը։

Նախագծի առաջին տարբերակում նշվում էր, որ կապի ծառայությունները կարող են դադարեցվել ԱԴԾ-ի «հարցման» ստացման դեպքում՝ «նախագահի և կառավարության նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում՝ քաղաքացիներին և պետությանը ծագող անվտանգության սպառնալիքներից պաշտպանելու նպատակով»։ Երկրորդ ընթերցմանը «հարցումները» փոխարինվել են «պահանջներով», իսկ բնակչությանը «անվտանգության սպառնալիքներից» պաշտպանելու մասին հատվածը ամբողջությամբ հանվել է։ Բացի այդ, տեքստից հանվել է կառավարության հիշատակումն՝ թողնելով միայն ՌԴ նախագահին։

Այսպիսով, Պուտինը կկարողանա ինքնուրույն որոշել ինտերնետի և հեռախոսային կապի արգելափակման անհրաժեշտությունը առանձին տարածաշրջաններում կամ ողջ երկրում՝ առանց հիմնավորումներ ներկայացնելու։ Նոր օրենքը էլ ավելի է ամրապնդում ուժային կառույցների, հատկապես ԱԴԾ-ի դերը, հայտարարել է DW-ին քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը։ Նրա խոսքով՝ Պուտինը «ընդլայնում է իր գործողությունների ազատությունը», սահմանափակում քաղաքացիական հասարակության իրավունքները և փորձում հավասարակշռություն գտնել տարբեր ուժային կենտրոնների միջև։