ՀՀ փոխվարչապետն ու Վրաստանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը 

Լուրեր

30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 20-ին հյուրընկալել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով նախարար Կվրիվիշվիլիի այցը Հայաստան՝ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության խորացումը երկուստեք դիտարկվում է որպես կարևոր հանձնառություն, ինչն արտացոլվում է երկկողմ հարաբերությունների ներկա դինամիկայով։

«Կարևորելով քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, կապի և հեռահաղորդակցության, ինչպես նաև համագործակցության այլ կարևոր ուղղությունների վերաբերյալ։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է առկա համագործակցության ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը՝ երկկողմ հարաբերություններում դեռևս չիրացված ներուժն իրացնելու և դրանից բխող հնարավորություններն առավել արդյունավետորեն օգտագործելու տեսանկյունից։

Տիգրան Խաչատրյանը և Մարիամ Կվրիվիշվիլին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի շուրջ՝ անդրադարձ կատարելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և դրա իրականացման շրջանակներում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին»,- ասված է հաղորդագրությունում։