Գնում եմ բանջարի, որ կարենամ երեխեքիս պահեմ. Ծովինարը երեխաների հետ ապրում է վագոն-տնակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
19.02.2026 | 19:36
43-ամյա Ծովինար Ստեփանյանի տնակը Գառնի գյուղի ծայրամասում է։ Այստեղ ապրելու համար տարրական պայմաններ չկան։
Տնակը մի քանի ամիս առաջ է գնել, գումարը դեռ ամբողջությամբ չի վճարել։ Անապահովության նպաստով երկու պատուհան ու դուռ է կարողացել գնել։
Երկու անչափահասների մայրը երրորդ ամիսն է՝ նպաստ չի ստանում։ Մերժման հիմքում գույքահարկի համագումարային չափի գերազանցումն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան