Վրաստանում օտարերկրացիներ են ձերբակալվել 3 միլիոն դոլարի ուրան և ռադիոակտիվ նյութեր գնելու փորձի ժամանակ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարել է, որ Քութայիսիում (Իմերեթիի շրջան) երկու օտարերկրացիներ են ձերբակալվել՝ 3 միլիոն դոլարի ուրան և ցեզիում-137 ռադիոակտիվ նյութ գնելու փորձի ժամանակ։

Նշվում է, որ վերջին մեկուկես օրվա ընթացքում անցկացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է, ընդհանուր առմամբ, 29 անձ, որոնք նույնականացվել են որպես մեղադրյալներ 13 քրեական գործով։ ՊԱԾ-ն ընդգծել է, որ վերոնշյալ նյութերն օգտագործվում են տարբեր հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական նպատակներով։

Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալված օտարերկրացիները վերջին շաբաթների ընթացքում պարբերաբար այցելել են Վրաստան և փորձել կազմակերպել միջուկային ու ռադիոակտիվ նյութերի գնումն ու տեղափոխումը այլ երկիր։

Հարուցվել է քրեական գործ՝ «Միջուկային նյութերի կամ սարքերի, ռադիոակտիվ թափոնների կամ ռադիոակտիվ նյութերի անօրինական շփման» հոդվածով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի