Ուկրաինայի ԶՈՒ հարձակումներից հետո Բելգորոդում և հարակից շրջանում էլեկտրաէներգիայի անջատումներ են

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Բելգորոդում և Բելգորոդի մարզի մի քանի շրջաններում հնարավոր են էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, գրում է Meduza-ն։

Նա հավելել է՝ անջատումները տեղի են ունենում «թշնամու արձակած կրակի» պատճառով։

«Ցավոք, անհնար է պլանավորել անջատումները։ Ցանցը ծանրաբեռնված է, և էլեկտրաէներգիան վերաբաշխվում է վերանորոգման ընթացքում։ Դրանից է կախված, թե որ համայնքները ժամանակավորապես կանջատվեն էլեկտրաէներգիայից։ Սա արվում է էներգահամակարգի ամբողջականությունը պահպանելու համար՝ սարքավորումների գերծանրաբեռնվածության պատճառով։ Հետևաբար, անջատումները չեն կարող պլանավորվել»,- ասել է Գլադկովը։

Փետրվարի 19-ի առավոտյան Գլադկովը նաև հայտնել էր, որ Բելգորոդի էներգետիկ օբյեկտներում, որոնք նախորդ օրը հրթիռային հարվածի էին ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, շարունակվում են վերականգնողական աշխատանքները։ Որոշ բնակելի շենքեր դեռևս չեն ջեռուցվում։

Փետրվարի 18-ի երեկոյան Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովը հայտնել էր, որ քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները վնասվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից հասցված հարվածի հետևանքով։ Գլադկովը նշել էր, որ դա էներգետիկ օբյեկտների վրա զանգվածային հրթիռային հարձակում էր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի