Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ

Լուրեր

30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
Բոլորը

Ադրբեջանական իշխանական աղբյուրները Ռուսաստանին մեղադրում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային հարձակումների մեջ։

«Վերջին շաբաթներին սոցիալական ցանցերում Ադրբեջանի, մասնավորապես, նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների դեմ սկսված համակարգված կեղտոտ արշավը պատահական հուզական ելույթների հավաքածու չէ։ Այն համակարգված, պլանավորված և կենտրոնացված տեղեկատվական սադրանք է, որն ուղղակիորեն տանում է դեպի Կրեմլ»,-գրում է իշխանամետ Operativ Məlumat Mərkəzi-OMM-ը՝ հավելելով, որ լրագրող Էլչին Ալիօղլուն հրապարակել է այս մասին տեղեկատվություն։

Նշվում է, որ գործընթացը Ռուսաստանի կողմից Ադրբեջանի դեմ հիբրիդային պատերազմի նոր փուլ է։ Եթե նախորդ փուլում հիմնական գործիքը կիբերհարձակումներն էին, ապա այժմ առաջ է եկել տեղեկատվական ահաբեկչությունը։ Պետական ​​հաստատությունների, մեդիա ռեսուրսների և ենթակառուցվածքային օբյեկտների դեմ իրականացվել են լայնածավալ կիբերհարձակումներ, ասվում է հրապարակման մեջ՝ պնդմամբ, որ ադրբեջանական կողմը բավարար տեղեկատվություն ունի այդ հարձակումների տեխնիկական ճարտարապետության, օգտագործվող սերվերային շղթաների և համակարգման կենտրոնների մասին։ Այժմ մարտավարությունը փոխվել է. թիրախը հասարակության հոգեբանական կայունությունն է։

Հաղարդվում է, որ Բաքվին հայտնի են թե՛ Ռուսաստանի ձեռնարկած քայլերը, թե՛ նրա կողմից պլանավորված հաջորդ քայլերը։

«Միամտություն է կարծել, որ այս սադրանքներն անպատասխան կմնան։ Չնայած հիբրիդային պատերազմը մղվում է լուռ՝ դրա արդյունքները շատ աղմկոտ են։ Կրեմլը պետք է իմանա սա։ Ադրբեջանն շատ լավ գիտի, թե ինչ քայլեր է ձեռնարկել Ռուսաստանը և ինչ է պլանավորում վաղը»,- նշում է Operativ Məlumat Mərkəzi-OMM-ը։

Նմանատիպ հրապարակում է արել ադրբեջանական իշխանական Minval.az-ը։ Ըստ լրատվականի՝ Ռուսաստանն ակտիվացրել է հիբրիդային պատերազմն Ադրբեջանի դեմ։ Եվ այս արշավն ավելի ու ավելի շատ է նմանվում ոչ թե աշխարհաքաղաքականության, այլ անձնական վենդետայի։ Հարձակումները այլևս չեն սահմանափակվում միայն երկրով. սկսվել են ղեկավարության վրա անձնական հարձակումները։

Պատճառը, ըստ Minval.az-ի, ակնհայտ է և անբարենպաստ Կրեմլի համար. Ադրբեջանը վարում է անկախ քաղաքականություն և ամրապնդում է իր միջազգային դիրքերը։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ինտենսիվացումը, Իլհամ Ալիևի և Դոնալդ Թրամփի միջև անձնական շփումները, TRIPP ձևաչափը և ռազմավարական համագործակցության մասին խարտիայի ստորագրումը՝ այս ամենը փոխում է հավասարակշռությունը։

Որպես պատճառ նշվում է նաև այն, որ Մոսկվան կորցրեց Ղարաբաղի վրա ազդեցության լծակները։ Բոլոր բազմաթիվ «կարգավորման ծրագրերը», որոնք նախատեսում էին Ադրբեջանի միացումը ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին, նետվեցին աղբարկղը։ Բացի այդ ՝ խոսվում նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ու ձերբակալման, որն ուղարկվել էր իբր Մոսկվայի կողմից։ Վարդանյանի հնարավոր ցուցմունքը իբրև թե  դառնում է զգայուն գործոն հենց Ռուսաստանի համար։

Նշվում է, թե Մոսկվայի համար առանձին նյարդայնացնող գործոն է Իլհամ Ալիևի դիրքորոշումը AZAL-ի ինքնաթիռի ողբերգության վերաբերյալ։ Բացի այդ, ռուսական «հինգերորդ շարասյունը» պարտվեց և մերկացվեց Ադրբեջանում, նաև Ռուսական տունը փակվեց։

Minval.az-ը գրում է, որ Մոսկվան օգտագործում է իր սովորական գործիքակազմը՝ լայնածավալ կիբերհարձակումներ, համակարգված հիբրիդային գործողություններ, սոցիալական ցանցերում ապատեղեկատվության հեղեղներ, ստեր և զրպարտություններ, ինչպես նաև երկրի ղեկավարության դեմ արշավ։ Արտերկրում ապրող ադրբեջանցիները ներգրավվում են այս գործընթացում։

Նշվում է, թե ռուսական գործակալները նույնպես ավելի ակտիվ են դառնում Եվրոպայում: Նպատակն է՝ բարդացնել Բաքվի և ԵՄ-ի միջև հարաբերությունների կարգավորումը: Այս նպատակով օգտագործվում են Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի ռուսամետ կառույցները:

«Այժմ, կարծես, սկսվում է սադրիչ մանևրումների նոր փուլ։ Կեղտոտ արշավը ոչ միայն չի դադարում, այլև հասնում է նոր մակարդակի։ Ըստ առկա տեղեկությունների՝ առաջիկա օրերին կսկսվի հարձակումների նոր փուլ՝ ինչպես Ադրբեջանի դեմ որպես ամբողջություն, այնպես էլ անձամբ երկրի ղեկավարության դեմ։ Նրանք մտադիր են այս սխեմայում օգտագործել Ռուսաստանում բնակվող հայտնի ադրբեջանական ընտանիքի անդամի։ Եվ որքան ավելի դաժան են դառնում այս հարձակումներն ու բացահայտ սադրանքները, այնքան ավելի ակնհայտ է դառնում՝Մոսկվան նյարդային է»,- գրում է լրատվամիջոցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի