Max մեսենջերը Պուտինի ընտանիքի անձնական ակտիվն է. հետաքննություն

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Լրագրող Անդրեյ Զախարովը հետաքննություն է հրապարակել, որը բացահայտում է, որ հաղորդագրությունների ռուսական նոր հավելվածը՝ Max-ը, որն ակտիվորեն գովազդվում է որպես WhatsApp-ի և Telegram-ի այլընտրանք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընտանիքի անձնական ակտիվն է, գրում է The Insider-ը։

Max հաղորդագրությունների հավելվածը պատկանում է VK հոլդինգային ընկերությանը, որի հիմնական բաժնետերերից մեկը «Սոգազ» ապահովագրական ընկերությունն է։ Իր հերթին, Վլադիմիր Պուտինի զարմիկը՝ Միխայիլ Շելոմովը, այստեղ բաժնեմաս ունի Սանկտ Պետերբուրգի «Ակտսեպտ» ընկերության միջոցով։ 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ Շելոմովը պահպանում է իր բաժնեմասը VK-ում։

Միխայիլ Շելոմովը Պուտինի զարմուհու որդին է: 2000-ականների սկզբին նա աշխատել է որպես լուսանկարիչ, իսկ Պուտինի իշխանության գալուց հետո նրա անունով սկսել են գրանցվել միլիարդավոր դոլարների ակտիվներ, այդ թվում՝ «Ռոսիա» բանկի և «Սոգազ» բանկի բաժնեմասերը:

Զախարովի խոսքով՝ Շելոմովը վարում է համեստ ապրելակերպ. նա վերանորոգում է իր ամառանոցի ցանկապատը և ցածր մակարդակի պաշտոն զբաղեցնում «Ռոսիա Բանկ»-ի դուստր ձեռնարկությունում՝ ամսական վաստակելով շուրջ 300,000 ռուբլի: Զախարովի հետ հեռախոսազրույցում Շելոմովը պնդել է, որ «ոչ մի կապ չունի» Max մեսենջերի հետ, ապա անջատել է հեռախոսը։

Զախարովն ընդգծում է, որ ի տարբերություն ԱՄՆ-ի կամ Չինաստանի, որտեղ ազգային առաջնորդները բաժնետոմսեր չունեն հայտնի հաղորդագրությունների հավելվածներում, Ռուսաստանում դիվիդենտներ են ստանում Պուտինի «գանձապահ» ​​Յուրի Կովալչուկի ընկերությունները և անձամբ նախագահի ընտանիքը՝ Շելոմովի միջոցով։

Ռուսաստանի իշխանություններն օգտագործում են վարչական ռեսուրսներ Max-ը գովազդելու համար. նրանք դպրոցական չաթերը և պետական ​​պաշտոնյաներին տեղափոխում են այնտեղ և ինտեգրում այն ​​«Կառավարության ծառայություններ»-ում։ Միաժամանակ, «Ռոսկոմնադզորը» դանդաղեցնում և արգելափակում է WhatsApp-ը և Telegram-ը։

Ինքը՝ Վլադիմիր Պուտինը, Max-ի ի հայտ գալն անվանել է «լիակատար թվային ինքնիշխանության» նվաճում, սակայն, ըստ հետաքննության հեղինակի, այս ինքնիշխանությունը վերածվում է հարստացման և վերահսկողության գործիքի՝ օգտատերերին վերածելով «թվային ճորտերի»։

Միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը 2021 թվականին վաճառել էր VK բաժնետոմսերը վերահսկող USM Holding-ի իր վերահսկիչ բաժնեմասը «Սոգազ» ապահովագրական խմբին։ Այդ ժամանակ Պուտինի ընկեր Յուրի Կովալչուկը և նախագահի զարմիկ Միխայիլ Շելոմովն արդեն իսկ նրա ամենամեծ բաժնետերերն էին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի