ՀՀ-ում ԱԲ կենտրոնի ստեղծումը լուրջ քայլ է․ աշխարհին կարող ենք գրավել ՏՏ-ում խելացի լուծումներով. Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Հայաստանում արհեստական բանականության կենտրոնի ստեղծումը, Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի մարտահրավերներն ու հնարավորությունները, կրթական համակարգի խնդիրներն ու ոլորտի զարգացման հեռանկարները. այս թեմաների շուրջ Factor TV-ի հետ զրույցում իր տեսակետներն է ներկայացրել «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Գնահատելով «Firebird» ընկերության կողմից Հայաստանում 4 մլրդ դոլարի ներդրումով արհեստական բանականության կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը՝ Հովիկ Մուսայելյանն առաջին հերթին կարևորել է ԱՄՆ կառավարության կողմից տրված թույլտվությունը։

«Ես առաջին հերթին կարևորում եմ Միացյալ Նահանգների կառավարության կողմից վերահսկողության արտահանման կոմիտեի քայլի կարևորությունը, որովհետև, ցավոք, Հայաստանը ոչ բարենպաստ խմբում է գտնվում արդիական տեխնոլոգիաների արտահանման առումով, որից տուժում են նույնիսկ վերազգային կազմակերպությունները։ Մենք նույնպես տուժում ենք»,- նշեց Մուսայելյանը՝ այս քայլը համարելով առաջին լուրջ քայլը օգոստոսի 8-ի հայ-ամերիկյան համաձայնագրի ստորագրումից հետո։

Միևնույն ժամանակ, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրենը մտահոգություն հայտնեց, որ նման խոշոր ընկերությունների մուտքը Հայաստան կարող է խնդիր առաջացնել տեղական շուկայի և կադրերի համար, եթե նրանք չմասնակցեն մասնագետների պատրաստման գործընթացին։

«Որպես ամենախոշոր IT ընկերության հայաստանյան բաժանմունքի ղեկավար, ես այնքան էլ  շահագրգռված չեմ, որ այդ multinational ընկերություններն անընդհատ գան, որովհետև, տեսեք, մենք կադրեր ենք պատրաստում, տարբեր համալսարանների ամբիոններ ենք բացել, որակյալ կադրեր ենք պատրաստում, և այդ ընկերությունները գալիս են, որևէ ոչ մի լումա չեն ներդնում այդ կրթական համակարգով կադրեր պատրաստելուն, մեր ներդրումը վերցնում են ու մի քիչ, խնայված գումարից մի չնչին մասը աշխատավարձի վրա են ավելացնում և մեր աշխատողներին տանում են։  Իհարկե, շատ լուրջ խնդիր է մեզ համար», – պարզաբանեց նա։

Ըստ Հովիկ Մուսայելյանի՝ արհեստական բանականությունն այլևս ապագա չէ, այլ ներկա, որն արդեն իսկ թափանցել է մարդկանց առօրյա կյանք։

« Ինքը ժամանակի լուրջ տնտեսում է։ Մարդը դրանով կարող է նաև ճիշտ որոշումներ ընդունել, բայց սոցիալական առումով նաև լուրջ պրոբլեմ է։ Ինքը մեկուսանում է և ChatGPT-ն դառնում է իր հոգեբանը, իր ուսուցիչը, իր ընկերը… Աստված չանի, վաղը մյուս օրը իր կինը կամ ամուսինը, ես չգիտեմ։ Սա սոցիալական լուրջ խնդիր է», – նշեց փորձագետը՝ ընդգծելով նաև AI-ի ազդեցությունն աշխատաշուկայի վրա, որտեղ որոշ մասնագիտություններ պարզապես անհետանում են։

Խոսելով համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանի տեղի մասին՝ Մուսայելյանը շեշտեց, որ երկրի մրցակցային առավելությունը պետք է լինի ոչ թե տարածքի կամ բնակչության թվի, այլ «խելացի լուծումների» և մտավոր ներուժի մեջ։

Նա առանձնահատուկ կարևորեց միկրոսխեմաների նախագծման (chip design) ոլորտը, որտեղ Հայաստանն ունի լուրջ մրցակցային առավելություններ և առաջատար դիրքեր աշխարհում՝ բնակչության մեկ շնչին ընկնող ինժեներների թվով։  Ըստ Հովիկ Մուսայելյանի՝ տեխնոլոգիական ոլորտի կայուն զարգացման գրավականը որակյալ կրթական համակարգն է, որտեղ, սակայն, առկա են լրջագույն խնդիրներ։

«Ինձ թվում է, առաջին խնդիրը պետք է կրթական համակարգի բարելավումը լինի, տեխնոլոգիական կրթական համակարգի։ Հիմա, տեսեք, մեր ընկերությունը էդ դժվար բեռն ինքը վերցրել է իր վրա, որովհետև համալսարաններն այնպիսի որակ չեն ապահովում շրջանավարտների, որոնք անմիջապես բուհն ավարտելուց հետո պահանջարկված կլինեն մասնավոր ընկերությունների կողմից։ Ստիպված մասնավոր ընկերությունը, տվյալ դեպքում՝ մենք, էդ ծանր բեռը վերցրել ենք մեզ վրա»,- եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան