Զալուժնին առաջին անգամ խոսել է Զելենսկիի հետ կոնֆլիկտի մասին

Լուրեր

07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին առաջին անգամ խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ իր տարաձայնությունների մասին։ Associated Press-ին տված հարցազրույցում նա նշել է, որ իրենց միջև կոնֆլիկտը ծագել է Ռուսաստանի ներխուժման սկսվելուց անմիջապես հետո և վերաբերել է պատերազմի ռազմավարությանը։ Զալուժնիի պնդմամբ՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները մտադիր են եղել խուզարկել իր գրասենյակը, երբ ինքը ղեկավարում էր ուկրաինական բանակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զալուժնիի խոսքով՝ 2022 թվականի սեպտեմբերի կեսերին նա լարված հանդիպում է ունեցել Զելենսկիի հետ, և մի քանի ժամ անց Անվտանգության ծառայության աշխատակիցները ժամանել են նրա գրասենյակ և փորձել խուզարկել այն։ Զալուժնին ասել է, որ իրեն չեն տեղեկացրել խուզարկության նպատակի մասին, և որ ինքը նրանց համակարգիչներին կամ փաստաթղթերին հասանելիություն չի տվել։

Նման գործողությունները պաշտոնյան համարել է ակնհայտ սպառնալիք։ Նա պատմել է, որ անվտանգության ծառայության աշխատակիցներ ներկայությամբ զանգահարել է նախագահի աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Անդրեյ Երմակին և զգուշացրել․ «Ես Երմակին ասել եմ, որ կարող եմ հետ մղել այս հարձակումը, քանի որ գիտեմ՝ ինչպես կռվել»։

Զալուժնին հավելել է, որ պատրաստ էր զորքեր տեղակայել իր գրասենյակը պաշտպանելու համար․ «Ես կկռվեմ ձեզ հետ և արդեն հրամայել եմ Կիևի կենտրոն ուղարկել լրացուցիչ ուժեր՝ աջակցություն ցուցաբերելու համար»։

Ըստ Associated Press-ի՝ նա նաև զանգահարել է Անվտանգության ծառայության այն ժամանակվա ղեկավար Վասիլ Մալյուկին՝ հարցնելու, թե ինչ է կատարվում։

«Մալյուկը հերքել է, որ որևէ բան գիտի խուզարկության մասին և խոստացել է ուսումնասիրել հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զալուժնիի պնդմամբ՝ ավելի ուշ ինքն իմացել է, որ Անվտանգության ծառայության խնդրանքով դատարանը խուզարկության օրդեր է տվել նույն հասցեի համար։ Associated Press-ի լրագրողներն ուսումնասիրել են այս փաստաթուղթը և պարզել, որ այն վերաբերում է գիշերային ակումբի խուզարկությանը, որը փակվել էր մինչև լայնածավալ ներխուժման սկսվելը։

2023 թվականի ուկրաինական հակագրոհը նույնպես հակասություններ է առաջացրել։ Զալուժնին պնդում է, որ գործողությունը ձախողվել է, քանի որ Վլադիմիր Զելենսկին և այլ պաշտոնյաներ «չեն կարողացել հատկացնել անհրաժեշտ ռեսուրսները»։ Ըստ նրա՝ ծրագիրը մշակվել է ՆԱՏՕ-ի գործընկերների օգնությամբ և նախատեսում է մեծ ուժերի կենտրոնացում «միասնական բռունցքում»՝ Զապորոժիեի մարզի մի մասը, այդ թվում՝ ատոմակայանն ազատագրելու և Ազովի ծովի ուղղությամբ առաջխաղացման համար։

Սա թույլ կտար կտրել Ղրիմի ցամաքային մատակարարման միջանցքը։ Նա պնդում է, որ հաջողության համար անհրաժեշտ է ուժերի լայնածավալ կենտրոնացում և մարտավարական անակնկալ։ Փոխարենը, զորքերը ցրվել են լայն առաջնագծի վրա, ինչը նվազեցրել է նրանց հարվածային ուժը։ Հակագրոհը հետագայում քննադատության է ենթարկվել ռազմական փորձագետների կողմից՝ չափազանց հավակնոտ լինելու և ուշացած մեկնարկի համար, ինչը թույլ է տվել ռուսական ուժերին ամրապնդել իրենց պաշտպանությունը։

Վալերի Զալուժնին նաև կարծում է, որ Ուկրաինայի ռազմական ռազմավարության հիմնական խնդիրը կայանում է անիրատեսական սպասումների մեջ՝ հաշվի առնելով զորքերի ներկայիս մակարդակը և նոր տեխնոլոգիաների ոչ համակարգված ներդրումը։ Նա նշում է, որ 2024 թվականի փետրվարին իր հրաժարականից հետո չի մասնակցել ռազմական որոշումների կայացմանը։ Զալուժնին ասել է նաև, որ հրաժարականից հետո ինքն ու Զելենսկին երկու անգամ հանդիպել են, երկու զրույցներն էլ «բարեկամական» են եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի