Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը Թրամփին կոչ է արել կատարել հայ գերիներին ազատելու հրապարակային խոստումը

Լուրեր

06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանի կողմից կեղծ մեղադրանքներով Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելը պարզապես արդարադատության նկատմամբ ծաղր է: Հարգված գործարար և բարերար Ռուբենի միակ «հանցանքը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարն էր, որոնցից մոտ 120,000-ը զոհ է դարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էթնիկ զտման արշավին, որը նրանց այդ տարածաշրջանից վտարեց դեպի Հայաստան: Այս մասին ասվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան, միջազգային խորհրդական Ջարեդ Գենսերի հայտարարության մեջ։

«Դատավարությունն ինքնին լիակատար ֆարս էր, քանի որ քաղաքացիական անձանց համար անօրինական է երբևէ դատվել ռազմական դատարանի առջև: Այն նաև անցկացվել է գաղտնի, անթիվ այլ դատավարական չարաշահումներով, ինչպիսիք են փաստաբանի հետ կապի բազմաթիվ մերժումները և դատարանի կողմից ներկայացված տասնյակ միջնորդությունների անտեսումը, որոնք, ըստ ադրբեջանական օրենսդրության, պետք է լուծվեին դրանց ներկայացումից հետո մի քանի օրվա ընթացքում: Բացի այդ, դատարան ներկայացված «վկաների» բառացիորեն բոլոր, այսպես կոչված, «ապացույցներն» անօրինական էին, քանի որ դրանք անընդունելի երկրորդ ձեռքի ցուցմունքներ էին: Բոլոր վկաները պնդում էին, որ իրենք կամ իրենց ընտանիքի անդամները վիրավորվել են հայկական ուժերի կամ այլ զինված խմբավորումների հարձակումներից, սակայն այդ հարձակումներին Ռուբենի ներգրավվածության կամ դրանց համար պատասխանատու լինելու բոլոր ապացույցները բխում էին ադրբեջանական պետական ​​լրատվամիջոցներից լսածներից։ Սա ոչնչի ապացույց չէ։ Հետևաբար, Ռուբենի դատապարտումը և դատավճիռը խախտում են ինչպես միջազգային, այնպես էլ ադրբեջանական օրենքները, և բոլոր 19 հայ քրիստոնյա քաղբանտարկյալներն ու ռազմագերիները պետք է անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Գենսերը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կատարել իր հրապարակային խոստումը, որը տվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ապահովելու հայ գերիների ազատ արձակումը, որպեսզի նրանք կարողանան անվտանգ վերադառնալ Հայաստան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի