Կրեմլը հիշեցրել է՝ ՌԴ-ն նախկինում առաջարկել է Իրանից ընդունել հարստացված ուրանը

Լուրեր

28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը արդեն առաջարկել է Իրանից ընդունել հարստացված ուրանը: Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել տեղեկությունը, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում Իրանն առաջարկել է դադարեցնել ուրանի հարստացումը և իր պաշարների մի մասը փոխանցել Ռուսաստանին։

«Մենք նախաձեռնություն ունեինք. մենք հայտարարել էինք հարստացված ուրանն ընդունելու պատրաստակամության մասին, դրա մասին է խոսքը։ Մնացած ամեն ինչ իրանցիների և ամերիկացիների միջև քննարկման առարկա է, հիմա բանակցություններ են ընթանում։ Դժվար թե մենք իրավունք ունենք նախապես կանխատեսել դրանց արդյունքը»,- ասել է նա։

Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ընթացքում Իրանը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ուրանի հարստացումը և իր պաշարների մի մասը փոխանցել երրորդ կողմի, օրինակ՝ Ռուսաստանին: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի և իրանցի դիվանագետների շրջանում աղբյուրներին։ Հրապարակման համաձայն՝ Թեհրանը նաև համաձայնել է մինչև երեք տարի սառեցնել հարստացումը և քննարկել Միացյալ Նահանգների հետ գործնական կապերի հնարավորությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի