ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել ՌԴ-ի  հետ կապված Marinera լցանավի վրացի նավապետ Ավթանդիլ Կալանդաձեին

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել Marinera (Bella 1) լցանավի կապիտան, Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Կալանդաձեին: Նավը կալանվել է ԱՄՆ զինվորականների և առափնյա պահպանության ծառայության կողմից Ատլանտյան օվկիանոսում երկարատև հետապնդումից հետո՝ Իրանի դեմ պատժամիջոցները խախտելու կասկածանքով, հաղորդում է The New York Times-ը։

Կալանդաձեն մեղադրվում է լցանավի վրա Գայանայի դրոշը բարձրացնելու համար, չնայած այն հանգամանքին, որ նավը գրանցված չի եղել այդ երկրում, ինչպես նաև ԱՄՆ զինվորականների կողմից դրա կալանավորումը կանխելու փորձի ժամանակ այն չկանգնեցնելու և ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության աշխատակիցներին նավի վրա ստուգման թույլտվություն չտալու մեջ, գրում է Current time-ը։

Marinera լցանավը, որը նախկինում հայտնի էր որպես Bella-1, Իրանից մեկնել էր 2025 թվականի օգոստոսին՝ ուղևորվելով դեպի Վենեսուելա: Դեկտեմբերի 21-ին Միացյալ Նահանգները փորձել է կանգնեցնել նավը Կարիբյան ծովում: Ի պատասխան՝ լցանավի անձնակազմն անջատել էր GPS-ը և ուղղորդել նավը դեպի Ատլանտյան օվկիանոս: Հետապնդման չորրորդ օրը նավը վերագրանցվել էր ռուսական ընկերության անվան տակ: Դրանից հետո Կրեմլը կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել լցանավի հետապնդումը, դիվանագիտական ​​նոտա է ուղարկել Միացյալ Նահանգներին, ապա, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Հյուսիսային ծով ուղարկել սուզանավ՝ լցանավին ուղեկցելու համար: Չնայած դրան՝ նավը հունվարի 7-ին կալանավորվել էր Շոտլանդիայի ափերի մոտ:

Նավի վրա 28 մարդ է եղել՝ Ուկրաինայի 17, Վրաստանի 6, Հնդկաստանի 3 և Ռուսաստանի 2 քաղաքացի։ Բոլորը, բացառությամբ՝ Կալանդաձեի և անձնակազմի մեկ այլ անդամի, ազատ են արձակվել։ Կալանդաձեի կինը փորձել է վիճարկել նրա կալանքի օրինականությունը բրիտանական դատարանում, սակայն հայցը մերժվել է։

Դատավարությունից հետո կնոջ փաստաբան Աամեր Անվարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «փաստացի առևանգել է» Կալանդաձեին։ Նա մեղադրել է Շոտլանդիայի իշխանություններին երկու շաբաթից ավելի «իրենց իրավասությունը հաստատելու կամ նավի վրա գտնվողների օրինական իրավունքները պաշտպանելու որևէ արդյունավետ քայլ չձեռնարկելու» համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի