Մակրոնը Հնդկաստան այցի ժամանակ նախատեսում է Rafale կործանիչների խոշոր գործարք կնքել

Լուրեր

10.06.2026 | 11:01
Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 11:01
44-ամյա Սերենա Ուիլյամսը վերադարձը նշել է հաղթանակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Apache ուղղաթիռի խոցման
10.06.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
10.06.2026 | 10:30
Արգենտինայի հավաքականը հաղթել է խոշոր հաշվով, Մեսին վերադարձը նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:20
ԵՄ-ն Հայաստանում նորաստեղծ առաքելության ղեկավար է նշանակել
10.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 10-ի դրությամբ
10.06.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցով Հնդկաստան է մեկնել, որի շրջանակում բանակցությունները կենտրոնացած են արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության և Dassault Rafale կործանիչների միլիարդավոր դոլարների հնարավոր գործարքի վրա, գրում է France 24-ը։

Ֆրանսիան ձգտում է ընդլայնել իր ռազմական գործընկերությունը Նյու Դելիի հետ, սպասվում են քննարկումներ ևս 114 ֆրանսիական կործանիչների հնարավոր պայմանագրի շուրջ։ Էմանուել Մակրոնը կնոջ՝ Բրիջիտի հետ երկուշաբթի կեսգիշերին մոտ ժամանել է Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայ․ սա 2017 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր նրա չորրորդ այցն է այս երկիր։

Այսօր նա պետք է հանդիպի  Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, այնուհետև կմեկնի Նյու Դելի՝ չորեքշաբթի և հինգշաբթի արհեստական բանականության գագաթնաժողովին մասնակցելու համար։

Այցը հաջորդում է անցյալ շաբաթ Նյու Դելիից հաստատմանը, որ մտադիր է Rafale ինքնաթիռների խոշոր պատվեր կատարել, ինչպես նաև հունվարին Հնդկաստանի և Եվրամիության միջև ազատ առևտրի մասին կարևոր համաձայնագրի ստորագրմանը։

Վերջին տասնամյակում Նյու Դելին ձգտել է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից, որը ռազմական տեխնիկայի նրա ավանդական հիմնական մատակարարն է։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության կողմից անցյալ շաբաթ տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Rafale ինքնաթիռների գնման առաջարկը հաստատվել է, դրանց «մեծ մասը» կարտադրվի Հնդկաստանում։ Հայտարարության մեջ չի նշվում, թե Նյու Դելին որքան ինքնաթիռ կգնի, սակայն երկրի պաշտպանության նախարարության աղբյուրը նշել է, որ հավանական է՝ 114 միավոր։

Փարիզի Sciences Po միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի Հնդկաստանի մասնագետ Քրիստոֆ Ջաֆրելոն 30 միլիարդ եվրոյի (35 միլիարդ դոլար) 114 Rafale ինքնաթիռների գնման հնարավոր գործարքը որակել է որպես «դարի պայմանագիր» և երկկողմ հարաբերությունների համար պոտենցիալ «գլխավոր նվաճում»։ Եթե գործարքը հաստատվի, ինքնաթիռները կավելանան Հնդկաստանի կողմից 2016 թվականին իր ռազմաօդային ուժերի համար գնված 36 Rafale-ներին և իր նավատորմի համար պատվիրված 26 կործանիչներին։ Լրացուցիչ ինքնաթիռների շուրջ բանակցությունները դեռ պետք է ավարտվեն արտադրող Dassault Aviation-ի հետ, սակայն Ֆրանսիայի նախագահականը լավատեսություն է հայտնել, որ հնարավոր է հասնել «պատմական» համաձայնագրի։

Երեքշաբթի Մոդին և Մակրոնը նաև Մումբայից տեսակապով կբացեն Հնդկաստանի Tata Group-ի և Airbus-ի միջև համատեղ ձեռնարկության արտադրած առաջին ուղղաթիռների վերջնական հավաքման գիծը։ Բենգալուրուի տեխնոլոգիական կենտրոնի մոտ գտնվող Կարնատակա նահանգի Վեմագալ քաղաքում գտնվող գործարանում կարտադրվի Airbus H125-ը՝ ընկերության ամենավաճառվող միաշարժիչ ուղղաթիռը։

Ֆրանսիան դարձել է Հնդկաստանի ամենակարևոր պաշտպանական և տնտեսական գործընկերներից մեկը վերջին տասնամյակում։

«Այս այցի միջոցով մենք ձգտում ենք ամրապնդել համագործակցությունը» Հնդկաստանի հետ և «բազմազանեցնել» Ֆրանսիայի տնտեսական և առևտրային գործընկերությունները», հայտարարել է Մակրոնի գրասենյակը։ Այս շաբաթվա բանակցությունները, ինչպես սպասվում է, կանդրադառնան նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք մաքսատուրքերի քաղաքականության հետևանքով առաջացած համաշխարհային տնտեսական անորոշությանը, ինչպես նաև Չինաստանի ազդեցությանը տարածաշրջանում։

Մոդիի գրասենյակը հայտարարել է, որ քննարկումները կկենտրոնանան «ռազմավարական գործընկերության ամրապնդման և դրա հետագա դիվերսիֆիկացման վրա՝ նոր և զարգացող ոլորտներում»։

Մեկ զգայուն հարց մնում է՝ Ուկրաինան. Հնդկաստանը չի դատապարտել Ռուսաստանի 2022 թվականի ներխուժումը և շարունակում է նավթ գնել Մոսկվայից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը պարտավորվել է դադարեցնել գնումները, չնայած դա պաշտոնապես չի հաստատվել Նյու Դելիի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի