Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդից հեռացրել է Սերգեյ Իվանովին, որը 2007թ․ համարվում էր նրա հնարավոր իրավահաջորդը

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Իվանովին Ռուսաստանի Անվտանգության խորհրդից հեռացնելու մասին։ Փետրվարի սկզբին Պուտինն Իվանովին ազատեց շրջակա միջավայրի պաշտպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով իր հատուկ ներկայացուցչի պաշտոնից, գրում է Meduza-ն։

Կրեմլը պնդում էր, որ Իվանովն ինքն է հրաժարական տվել։

73-ամյա Սերգեյ Իվանովը Վլադիմիր Պուտինի ամենամտերիմ համախոհներից է, նրա հետ ծառայել է Լենինգրադի ՊԱԿ-ում։ 2001-2007 թվականներին Իվանովը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի, ապա առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ մինչև 2011 թվականը: 2011-2016 թվականներին նա զբաղեցրել է նախագահի  աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ Սերգեյ Իվանովը, Դմիտրի Մեդվեդևի հետ միասին, համարվում էր Վլադիմիր Պուտինի հավանական իրավահաջորդը։ Սակայն, ի վերջո, «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը Մեդվեդևին առաջադրեց որպես նախագահի թեկնածու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի