«Կամ ընդունեք անգրագիտությունը, կամ դիմեք դատարան»․ Ալեն Սիմոնյանը՝ Дождь-ին տված հարցազրույցում հոգևորականների վերաբերյալ հայտարարության մասին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ալեն Սիմոնյանի ՝ ռուսական ընդդիմադիր Дождь հեռուստաալիքին տված հարցազրույցում հոգևորականների վերաբերյալ հատվածը բուռն քննադատության առիթ է տվել։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօրվա ճեպազրույցում ասել է, որ Ազգային ժողովի նախագահի հայտարարությանը իրավական ընթացք պետք է տրվի․ «Ակնհայտ է, որ սա հենց այնպես օդում չպետք է մնա և սրա հետ կապված պետք է իրավական գործընթաց լինի»։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նույնպես պնդել է, որ Ալեն Սիմոնյանը զրպարտել է հոգևորականներին․ «Դա ահավորագույն մեղադրանք է։ Ավելի ահավոր բան ես ուղղակի չեմ պատկերացնում, քան մանկապղծությունը։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ո՛ր պատիժը կարող է թեկուզ մի քիչ արդար լինել այդ զազրելիագույն հանցանքի համար։ Ընդ որում, նման ծանրագույն մեղադրանք բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից լսելիս՝ ցանկացած անկողմնակալ մեկը, օրինակ՝ այդ օտարերկրյա լրատվամիջոցի ունկնդիրը, հավանաբար զզվանքով է լցվել մեր Սուրբ Եկեղեցու նկատմամբ»։

Արձագանքելով քննադատություններին՝ Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Երեկ հարցազրույցս հրապարակվեց ռուսական ընդդիմադիր Дождь ալիքին, և 30 րոպեանոց խոսքիս մեջ ինչ ասես, որ չեմ ասում ընդդիմադիրներին, ինչ գնահատական ասես չեմ տալիս, առավոտյան արթնացել եմ` տեսնեմ` միակ հակադարձումն այն է, որ, իբր, ասել եմ, թե մանկապիղծ են որոշ եկեղեցականներ: Լավ է, որ մնացած ասածներս նույնիսկ ընդդիմադիրների մոտ վեճ չառաջացրեց, լուռ համաձայնվեցին, բայց նաև չի կարելի այդքան անգրագետ լինել. ես հիմա ռուսերենի դասեր չեմ տալու՝ բնական է, բայց ինչ եմ առաջարկում: Տարբերակ՝

ա) ընդունեք, որ դուք անգրագետ եք և լռեք,
բ) դիմեք դատարան զրպարտության համար»:

Հարցազրույցում լրագրող Եկատերինա Կոտրիկաձեն Ազգային ժողովի նախագահին հարցնում է․ «Գիտեք, որ Ռուսաստանում Ձեզ շատ ակտիվ քննադատում են եկեղեցու հետ դիմակայության համար։ Ինչպե՞ս եք պատասխանում»։

Ի պատասխան Ալեն Սիմոնյանը նշել է, որ եկեղեցու հետ դիմակայություն չկա, դիմակայություն կա այն մարդկանց նկատմամբ, «որոնք սպասարկում են շահեր, որոնք հաճախ գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս, և առավել ևս սպասարկում են իրենց անձնական, ֆինանսական, ինչպես նաև ինտիմ շահերը»․

«Ուզում եմ մի օրինակ բերել։ Ենթադրենք, որևէ երկրում, եթե պարզվի, որ X անձը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում եկեղեցում, մանկապիղծ է, և եթե դրան արձագանքեն իրավապահ մարմինները կամ որևէ քաղաքական գործիչ հանդես գան մանկապղծության կամ նմանատիպ բանի քննադատությամբ, դա հարձակո՞ւմ կլինի եկեղեցու վրա։ Չի՛ կարելի թաքնվել այս սև փարաջայի տակ և մտածել, որ դա ինդուլգենցիա է, և կարելի է անել այն, ինչ ուզում ես, իսկ երբ քո հետևից գան, դու կասես, որ դա հարձակում է եկեղեցու վրա»։

Լրագրողը հետաքրքրվել է՝ ո՞ւմ նկատի ունի Ալեն Սիմոնյանը։

«Դե, կան բարձրաստիճան, ոչ շատ, մի քանի, ենթադրենք, չորս-հինգ հոգի՝ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք ահա թաղվել են այդպիսի իրավիճակներում։ Բացի այդ, կա նաև փաստաթուղթ, որը հաստատում է, որ ներկայիս անձի (կաթողիկոս Գարեգին Բ-ի-խմբ․) հարազատ եղբայրն աշխատել է, այսինքն՝ տեղեկանք կա, որտեղ նա ստորագրել է՝ աշխատելու Ռուսաստանի արտաքին հետախուզության հետ և այլն»,-հայտարարել է Սիմոնյանը։

Եվգենյա Համբարձումյան