Կիմ Չեն Ընը ՌԴ-ին օգնություն ցուցաբերելիս զոհված հյուսիսկորեացի զինվորների ընտանիքների բնակարաններ կնվիրի

Լուրեր

28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար զոհված զինվորների ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակարաններով փողոց է բացել։ Արարողությանը նա ներկա է եղել իր դստեր հետ, գրում է AFP-ն։

«Նոր փողոցը կառուցվել է մեր հայրենիքի ջերմեռանդ ցանկության շնորհիվ, որը ցանկանում է, որ իր ականավոր որդիները, որոնք պաշտպանել են ամենասուրբ բաները՝ զոհաբերելով ամենաթանկը, ապրեն հավիտյան»,- ասել է Կիմ Չեն Ընը։

Հարավկորեական և արևմտյան հետախուզական գործակալությունների տվյալներով՝ Հյուսիսային Կորեան հազարավոր զինվորների է տեղակայել Ռուսաստանի համար կռվելու համար, իսկ Սեուլը գնահատել է, որ զոհվել է մոտ 2000 մարդ։ Վերլուծաբանները նշում են, որ Հյուսիսային Կորեան դրա դիմաց Ռուսաստանից ստանում է ֆինանսական օգնություն, ռազմական տեխնոլոգիաներ, ինչպես նաև սննդամթերքի և էներգիայի մատակարարումներ։

Այսօր տարածված հաղորդագրության մեջ Ռուսաստանի մասին խոսք չկա, սակայն անցյալ շաբաթ Կիմը խոստացել էր «անվերապահորեն աջակցել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցանկացած որոշում։

«Մահից առաջ հերոս նահատակները, հավանաբար, մտքում պատկերացրել են իրենց սիրելի ընտանիքներին, որոնք ապրում են մշտապես բարգավաճող երկրում»,- հավելել է նա։

Հրապարակված լուսանկարներում Հյուսիսային Կորեայի ղեկավարը Սաեփյոլ փողոցում ընտանիքների համար կառուցված նոր տներում շրջում է դեռահաս դստեր՝ Ջու Աեի հետ, որը համարվում է նրա քաղաքական ժառանգորդը։ Անցյալ շաբաթ Սեուլի հետախուզական գործակալությունը հայտարարել էր, որ նա այժմ հաստատապես «նշանակվել է որպես իրավահաջորդ»՝ հղում անելով հոր հետ բարձր մակարդակի միջոցառումներին մասնակցությանը։

Այս հայտարարությունը հնչում է Փհենյանում ամենամեծ քաղաքական իրադարձության՝ կուսակցության համագումարի նախօրեին, որը նախատեսված է այս ամսվա վերջին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի