Մոսկվայի դատարանը «Դոժդ»-ի հաղորդավար Եկատերինա Կոտրիկաձեին հեռակա կարգով 8 տարվա ազատազրկման է դատապարտել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Մոսկվայի Գոլովինսկի դատարանը «Դոժդ»-ի լրագրող, հաղորդավար Եկատերինա Կոտրիկաձեին մեղավոր է ճանաչել ռուսական բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու մեջ և հեռակա կարգով դատապարտել է 8 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Դատավճիռը նաև արգելում է Կոտրիկաձեին պատիժը կրելուց հետո 4 տարի կայքերի կառավարմամբ զբաղվել, գրում է Meduza-ն։

Դատախազությունը լրագրողի համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում, սակայն Կոտրիկաձեն չի ընդունել մեղքը։

Մեդիազոնան հիշեցնում է, որ քրեական գործը սկսվել է լրագրողի կողմից 2022 թվականի գարնանը իր Telegram ալիքում արված գրառումներից։ Դրանցում, մասնավորապես, քննարկվել են Բուչայում խաղաղ բնակիչների սպանությունները և Օդեսայի վրա հրթիռային հարվածի ժամանակ երեք ամսական աղջկա և նրա մոր մահը։

Ըստ լրագրողի՝ մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ որոշ վկաներ վախ և անհանգստություն են զգացել իր գրառումները կարդալուց հետո, նրանցից մեկը «սկսել է կասկածել ամեն ինչի վրա» և գնացել է կարդալու Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունները։

2025 թվականի ամռանը «Դոժդ»-ի լրագրողների դեմ հարուցվել է «կեղծ լուրերի» գործ։ Կոտրիկաձեից բացի՝ հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել լրագրող Վալերիա Ռատնիկովայի և «Դոժդ»-ի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոյի նկատմամբ։ Հոկտեմբերին նրանք ավելացվել են «Ռոսֆինմոնիտորինգ»-ի ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի