Բելգորոդը հրթիռային հարձակման է ենթարկվել․ զգալի վնաս է հասցել էներգետիկ ենթակառուցվածքներին

Լուրեր

07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
Բոլորը

Ռուսական Բելգորոդը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակման: Հակաօդային պաշտպանության համակարգը քաղաքի վրա նաև ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք է խոցել: Վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, բազմաբնակարան շենքի մեկ բնակարան։ Այս մասին  տելեգրամում գրել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախօրեին ուշ երեկոյան նա հաղորդել էր նոր հրթիռային հարվածի մասին։ Նախնական տեղեկություններով՝  վիրավորներ չկան։

«Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին զգալի վնաս է հասցվել»,- գրել է նահանգապետը։

«Пепел» տելեգրամ ալիքը հաղորդել է, որ հրթիռային հարված է հասցվել Բելգորոդի ՋԷԿ-ին: Լրատվամիջոցի տվյալներով՝ հարձակումից հետո Բելգորոդի կենտրոնում ջեռուցման անջատումներ են սկսվել։

Ավելի վաղ Գլադկովը հայտնել էր, որ նախորդ հրթիռային հարվածներից հետո ջեռուցումը վերականգնվել է: Նա զգուշացրել է, որ մինչև գարնան կեսերը կենտրոնական ջեռուցմամբ տներում տաք ջուրը կանջատվի՝ էլեկտրաէներգիա խնայելու համար:

ՏԱՍՍ-ը, հղում անելով «արևմտյան աղբյուրին», երկուշաբթի հաղորդել է, որ էներգետիկ օբյեկտների դեմ հարվածների հնարավոր մորատորիումը կքննարկվի Ժնևում փետրվարի 17-18-ը կայանալիք եռակողմ բանակցությունների ժամանակ: Էներգետիկ օբյեկտների դեմ հարվածների նախորդ մորատորիումն ուժի մեջ էր մնացել մի քանի օր՝ մինչև փետրվարի 1-ը: Կիևը հայտարարել էր նոր «էներգետիկ հրադադարի» պատրաստակամության մասին, սակայն Մոսկվան դեռևս համաձայնություն չի տվել:

Բացի այդ, Բրյանսկում էներգետիկ օբյեկտների վրա Ուկրաինայի կողմից իրականացված հարվածի հետևանքով ջերմամատակարարումը և էլեկտրաէներգիայի մատակարարումը մասամբ դադարեցվել են, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։ Ջերմամատակարարման և էլեկտրաէներգիայի անջատումներից տուժել են նաև Բրյանսկի մարզի հինգ համայնքները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ փետրվարի 15-ին ժամը 20:00-ից մինչև 23:00-ն ՀՕՊ ուժերը որսացել են 49 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնցից մի քանիսը՝ Բրյանսկի մարզի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի