Մշակույթը տմբլըտաշ երգ ու պարը չի, դրանից սկսվում է վերելքն ու խաղաղությունը. Հայկ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երբ խաղում էի «Ամեն ինչ լայվա լինելու» ներկայացումը, չէի պատկերացնի, որ կգան օրեր, երբ Արարատը կդառնա թիրախ, քաղաքական խնդիր, սակայն Արարատի հետ կապված իմ երազանքը, որի մասին խոսում եմ ներկայացման մեջ, ժամանակավրեպ չէ ինձ համար»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը:

Մեր զրուցակիցը որպես կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին, ուստի հարցրեցինք՝ խաղաղությունը, որին ինքը ձգտել է, և այն խաղաղությունը, որի հաստատման մասին այսօր ազդարարում է իշխանությունը, որքանով են համապատասխանում միմյանց. «Ես եղել եմ խրամատում, ճանաչում եմ հերոս տղաների, որոնք ինձնից լավ գիտեն խաղաղության գինը: Ինձ թվում է՝ լավ կլինի՝ սկսենք նրանից, որ գնահատենք այն, ինչ ունենք: Պետք է բոլորով «կպնենք» ու գործ անենք, կարճ ժամանակում աշխատանք տանենք՝ ֆիզիկականից ինտելեկտուալ: Խաղաղությունը, բացի քաղաքական պարտադրանքից, ամեն մարդու ներքին ճանապարհն է, նա իր փոքրիկ աշխարհում պետք է խաղաղ լինի: Մեզ կարող է օգնել մշակույթը, օրինակ՝ երգարվեստը չքնաղ դեղամիջոց է»:

Հայկ Պետրոսյանը շեշտում է՝ այսօր՝ օրինակ՝ Կոմիտասը, ցավոք, անծանոթ է մեզանից շատերին, մինչդեռ մեր ժողովուրդը, նրա խոսքով, պետք է գիտակցի՝ ինչ մշակույթ ունի. «Մշակույթը տմբլըտաշ երգ ու պարը չէ, դրանից է սկսվում վերելքն ու խաղաղությունը, իրար հետ երգելը կուռ, ամուր ոգի է ստեղծում: Ամեն հայ պետք է գիտակցված հարաբերվի իր մշակույթին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան