Հայաստանի հետ մտել ենք խաղաղության մի շրջան, որը, հուսով եմ, հավերժ կլինի․ Ալիև

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Պատմական այդ փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ, նշանակում է, որ հակամարտությունն ավարտվել է, և մենք մտել ենք խաղաղության մի ժամանակաշրջան, որը, հուսով եմ, հավերժ կտևի․ Մյունխենում France 24-ին տված հարցազրույցում ասել  է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև։ Ստորև հատվածաբար ներկայացնում ենք հարցուպաատասխանի  թարգմանությունը։

– Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցավ եռակողմ գագաթնաժողով՝ Ձեր,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Ստորագրվեց հռչակագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության դադարեցման վերաբերյալ՝ տրանսպորտային ուղիների վերականգնման և հարաբերությունների կարգավորման խոստումներով։ Կարո՞ղ եք ասել՝ մոտ ապագայում կհաստատվի լիակատար խաղաղություն և հարաբերությունների լիակատար կարգավորում։

– Կարծում եմ՝ այո, քանի որ այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ, ով, ի դեպ, նաև ստորագրել է համատեղ հռչակագիրը որպես վկա, նշանակում է, որ հակամարտությունն ավարտվել է, և մենք մտել ենք խաղաղության մի շրջան, որը, հուսով եմ, հավերժ կտևի։ Այդ ժամանակից ի վեր անցել է ավելի քան վեց ամիս, և Հայաստանի հետ սահմանին իրավիճակը շատ հանգիստ է։ Այլևս փոխհրաձգություններ չկան, զոհեր չկան, վիրավորներ չկան։ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրեց Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները: Մենք նաև սկսեցինք Հայաստանին մատակարարել նավթամթերք, ինչը փաստացի նշանավորում է մեր առևտրային հարաբերությունների սկիզբը: Այսպիսով, մենք տեսնում ենք, որ խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել: Որոշակի ընթացակարգեր պետք է կատարվեն նախքան վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Սակայն ձեր նշած հռչակագրի հետ մեկտեղ, երկու երկրների արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում նախաստորագրեցին նաև խաղաղության համաձայնագրի տեքստը: Այսպիսով, իմ կարծիքով, աշխատանքն ավարտված է: Կարծում եմ՝ Հայաստանի վարչապետը կիսում է այս կարծիքը: Մենք պարզապես սովորում ենք խաղաղ ապրել, և դա շատ լավ զգացողություն է։

-«Ճիշտ է, դա շատ լավ զգացողություն է: Այնուամենայնիվ, ի՞նչ է պակասում հարաբերությունների լիարժեք կարգավորման համար: Ես հասկանում եմ, որ Հայաստանի Սահմանադրությունը և դրա ձևակերպումը Ղարաբաղի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ խնդրահարույց են մնում Ադրբեջանի համար: Սա Ձեզ համար բացարձակ «կարմիր գիծ» է, որ առանց դա փոխելու՝ կարգավորում տեղի չի ունենա»:

-Այո՛, Դուք ճիշտ եք: Առանց դրա խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի չի ունենա: Ես կտարանջատեի հարաբերությունների կարգավորումը պաշտոնական խաղաղության համաձայնագրից, քանի որ կարգավորումն արդեն ընթացքի մեջ է: Ինչպես ասացի, այս բոլոր դրական զարգացումները մատնանշում են այդ ուղղությունը։ Սակայն Հայաստանի Սահմանադրությունը, որն ընդունվել է վաղուց, պարունակում է հղում Հայաստանի անկախության հռչակագրին, որտեղ նշվում է, որ, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղը» և Հայաստանը պետք է միավորվեն։ Այսպիսով, սա տարածքային պահանջ է Ադրբեջանի նկատմամբ։ Մեր դիրքորոշումը բյուրեղյա պարզ է եղել տարիներ շարունակ՝ Ղարաբաղյան 2-րդ պատերազմի ավարտից ի վեր։ Սա պետք է փոխվի։ Եվ, որքան ես գիտեմ, Հայաստանը նախատեսում է հանրաքվե անցկացնել։ Եվ երբ դա արվի, խաղաղության համաձայնագրի պաշտոնական ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի։ Բայց ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանի համար խաղաղությունն արդեն ձեռք է բերվել։ Կարգավորման գործընթացը լավ է ընթանում։ Եվ ես հույս ունեմ, որ հենց որ այս իրավական ընթացակարգերը ավարտվեն, մենք կհասնենք պաշտոնական խաղաղության։

– Այս տարի՞։

– Անկասկած։

-Փոխնախագահ Վենսն այցելեց երկու երկրներ։ Հայտարարվեց ռազմավարական գործընկերության մասին, որի շրջանակներում ԱՄՆ-ն Ադրբեջանին զենքեր կվաճառի։ Կա նաև այսպես կոչված ԹՐԻՓՓ նախագիծը՝ մայրուղի և երկաթուղի, որը Հայաստանով կապում է ձեր Նախիջևանի էքսկլավը։ Սա պարզապես երա՞զ է, թե՞ իրականում կիրականանա և կփոխի դինամիկան։

-Ես կասկած չունեմ, որ դա տեղի կունենա։ Պատճառներից մեկն այն է, որ, կրկին, Միացյալ Նահանգները վճռորոշ դեր է խաղացել այս գործընթացում։ Եվ այն երթուղին, որը կապելու է Ադրբեջանի երկու մասերը Հայաստանի միջով և այնուհետև դեպի եվրոպական մայրցամաք, անվանակոչվել է նախագահ Թրամփի անունով՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Եվ ես կարծում եմ, որ ԱՄՆ նախագահի այս անձնական պարտավորությունը, ինչպես նաև ԱՄՆ կառավարության գործողությունների ծրագիրը ցույց են տալիս, որ ԹՐԻՓՓ-ը կկառուցվի։ Հեռավորությունը այդքան էլ մեծ չէ՝ 40 կմ-ից մի փոքր ավելի։ Ի դեպ, երկաթուղին, որը կառուցում է Ադրբեջանը մայրաքաղաքից մինչև Հայաստանի հետ սահմանը, մոտ 400 կիլոմետր երկարություն ունի։ Բացի այդ, մեր Նախիջևանի էքսկլավի սահմաններում գրեթե 200 կիլոմետր ճանապարհ կվերականգնվի։ Այսպիսով, «Զանգեզուրի միջանցքի» հայկական հատվածը, ինչպես մենք ենք այն անվանում, շատ կարճ է։ Եվ ես վստահ եմ, որ այն կիրականացվի։

Ինչ վերաբերում է փոխնախագահ Վենսի այցին, այո՛, դա շատ կարևոր այց էր: ԱՄՆ փոխնախագահի այցը կարևոր է ցանկացած երկրի համար: Այս դեպքում այն ​​նշանավորվեց ԱՄՆ-ի և Ադրբեջանի կառավարությունների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ: Այսպիսով, մենք դարձել ենք աշխարհի ամենահզոր երկրի պաշտոնական ռազմավարական գործընկեր, և մենք սա համարում ենք մեր երկրի համար մեծ հաջողություն:

Այս ռազմավարական հռչակագիրը հրապարակվել է մամուլում, և այն պարունակում է տարբեր բաժիններ: Դրանցից մեկը վերաբերում է պաշտպանական ապրանքների վաճառքին, բայց ոչ միայն: Այն նաև ներառում է էներգետիկան, կապը, արհեստական ​​բանականությունը, ներդրումները և առևտուրը, ինչպես նաև՝ Ադրբեջանին զենքի մատակարարման բոլոր սահմանափակումների վերացումը:

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի