«Աղից քայքայված ասֆալտ» ու միլիոնների վնաս․ ո՞վ է փոխհատուցելու վարորդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
Բոլորը

Մայրաքաղաքի շատ փողոցներում վարելը դարձել է իրական փորձություն։ Վարորդներին խրամատներ հիշեցնող փոսերն իսկական գլխացավանք են դարձել, չգիտեն՝ ինչ չափի վնասով դուրս կգան դրանցից։

«Եկեք շնորհակալություն հայտնենք պարոն Ավինյանին մեր բարեկարգ Երևանի համար, որ էս կամուրջը երկար ժամանակ ա՝ բլած ա, ու նենց փոս ընկա, որ էս բանդաժը ջարդվեց»,- մեքենայի վնասները ցույց տալով՝ պատմում է Գեորգի Դանիելյանը։

Փոսերի պատճառով մեքենան վնասած Ժաննա Հարությունյանը սկսել է տվյալներ հավաքել Երևանում փոսերի հետևանքով քաղաքացիների մեքենաներին հասցված վնասների վերաբերյալ։ Նպատակն է՝ հասկանալ խնդրի ընդգրկումը, որպեսզի դիմեն քաղաքապետարան և փոխհատուցում պահանջեն։  Ինքն էլ երկու օր առաջ Շիրակի փողոցում է հայտնվել երկընտրանքի առաջ՝ կա՛մ վթարվել, կա՛մ վնասել մեքենան։

Ժաննան հարցնում է՝ եթե  գույքահարկը ժամանակին վճարում է ու պատշաճ կերպով մեքենան տեխզննության տանում, ինչո՞ւ պետք է փոսերի պատճառով կրած վնասը համայնքային իշխանությունները չփոխհատուցեն։

Քաղաքային իշխանությունն այս ամենին ընդամենը մեկ պատասխան ունի։

«Այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, դա նաև բերել է իր խնդիրները ճանապարհների հետ կապված, և ունենք մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ»,- քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարել էր Տիգրան Ավինյանը։

Վարորդները հակադարձում են՝ խնդիրը ոչ թե աղի կիրառումն է, այլ ասֆալտի որակը։

«Ուրիշ երկրներում աղ ու ավազ չեն ցանո՞ւմ։ Ինչո՞ւ այնտեղ չի ավերվում, այսինքն՝ որակ չկա էդ արած ասֆալտի մեջ»,- ասում է Խաչիկ Հայրապետյանը, որի մեքենան նույնպես վնասվել է փոսերից։

Factor TV-ն պարզել է, որ 2025-ին Երևանի փողոցների փոսային նորոգման աշխատանքների համար հատկացվել է 1 միլիարդ 84 միլիոն 440 հազար դրամ։

Երեկ Տիգրան Ավինյանը տեսանյութ էր հրապարակել, որում ասում է՝ ավտոբուսների տեսախցիկներով արհեստական բանականության օգնությամբ արձանագրում են փոսերը։ Թե ինչ է հաջորդում դրան, քաղաքապետը չի մանրամասնել։ Այդուհանդերձ, Տիգրան Ավինյանը կարծում է, որ Երևանում խորքային խնդիրներ չեն առաջացել։

Ֆեյսբուքյան խմբերից մեկում մեր գրառումը լայն արձագանք է ստացել․ ավելի քան 40 մեկնաբանություն, և բոլորը փոսեր ընկնելու հետևանքով են վնասել մեքենաները։ Քաղաքապետարանը կփոխհատուցի՞․ քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը փոխանցեց, որ նման նախադեպ չկա․ քաղաքացիներին, փաստորեն, կմնա մեկ տարբերակ՝ կա՛մ սեփական միջոցներով լուծել փոսերի հետևանքով առաջացած վնասները, կա՛մ դիմել դատարան։

Ու մինչ քաղաքային իշխանությունը խոստանում է վաղվանից սկսել փոսալցման աշխատանքները, սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվում, որոնցում քաղաքացիներն ինքնուրույն են լցնում փոսերը։

Ի դեպ, Փաշինյանն անցյալ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վստահեցրել էր, որ Հայաստանում ճանապարհներն ավելի լավն են, քան Վաշինգտոնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան