Իրանի շուրջ լարվածության աճի ֆոնին` ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկում աշխարհի ամենամեծ՝ USS Gerald R. Ford ավիակիրը

Լուրեր

28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
Բոլորը

ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ ավիակիրը կուղարկի Մերձավոր Արևելք՝ աջակցելու արդեն իսկ այնտեղ գտնվող մեկ այլ ավիակրի,  AP-ին ասել է ծրագրերի հետ ծանոթ աղբյուրը։ Այն ավելի մեծ ուժ կհաղորդի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին՝ Իրանին միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բերելու համար։

USS Gerald R. Ford-ի Մերձավոր Արևելք տեղակայումը տեղի է ունենում այն ​​բանից հետո, երբ Թրամփն ընդամենը մի քանի օր առաջ ակնարկել էր իրանցիների հետ բանակցությունների ևս մեկ փուլի մասին: Այդ բանակցությունները չեն կայացել, քանի որ Թեհրանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը այս շաբաթ այցելել է Օման և Կատար և հաղորդագրություններ փոխանակել ԱՄՆ միջնորդների հետ։

Արաբական ծոցի երկրներն արդեն զգուշացրել են, որ ցանկացած հարձակում կարող է վերածվել մեկ այլ տարածաշրջանային հակամարտության Մերձավոր Արևելքում: Միևնույն ժամանակ, իրանցիները սկսում են 40-օրյա սգո արարողություններ անցկացնել Թեհրանի կողմից անցյալ ամիս համազգային բողոքի ցույցերի արյունալի ճնշման ժամանակ զոհված հազարավոր մարդկանց համար, ինչը սրում է պատժամիջոցներից տուժած Իսլամական Հանրապետության ներքին ճնշումը:

Ford-ի տեղակայմամբ, որի մասին առաջին անգամ հաղորդել է The New York Times-ը, տարածաշրջանում կլինի երկու ավիակիր ռազմանավ և դրանց ուղեկցող ռազմանավեր: USS Abraham Lincoln-ը և դրան ուղեկցող կառավարվող հրթիռային ականակիրներն արդեն իսկ Արաբական ծովում են։

The Associated Press-ի հետ տեղակայման մասին խոսած անձն ասել է ռազմական տեղաշարժերի մասին՝ անանունության պայմանով։

Թրամփը հինգշաբթի զգուշացրել է Իրանին, որ իր վարչակազմի հետ համաձայնության չհասնելը «շատ տրավմատիկ» կլինի: Իրանը և Միացյալ Նահանգներն անուղղակի բանակցություններ են վարել Օմանում անցյալ շաբաթ։

«Կարծում եմ՝ հաջորդ ամսվա ընթացքում, նման մի բան։ Դա պետք է արագ տեղի ունենա: Նրանք պետք է շատ արագ համաձայնության գան»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու իր ժամանակացույցի մասին հարցին:

Այս շաբաթվա սկզբին Թրամփն Axios-ին ասել էր, որ քննարկում է Մերձավոր Արևելք երկրորդ ավիակիր հարվածային խումբ ուղարկելու հարցը։

Չորեքշաբթի Թրամփը երկարատև բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և ասել, որ Իսրայելի առաջնորդի հետ պնդել է՝ Իրանի հետ բանակցությունները պետք է շարունակվեն։ Նեթանյահուն կոչ է անում վարչակազմին ճնշում գործադրել Թեհրանի վրա՝ կրճատելու իր բալիստիկ հրթիռների ծրագիրը և դադարեցնելու աջակցությունը այնպիսի զինյալ խմբավորումների, ինչպիսիք են ՀԱՄԱՍ-ը և Հըզբոլլահը, ցանկացած համաձայնագրի շրջանակներում։

USS Ford թեև պարզ չէ, թե որքան ժամանակ նավը կմնա Մերձավոր Արևելքում, այս քայլը հիմք է ստեղծում անձնակազմի համար անսովոր երկար տեղակայման համար։Սպիտակ տունը անմիջապես չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։

Նշվում է, որ Իրանում դեռևս եռում է զայրույթը՝ կապված Իսլամական Հանրապետությունում ցանկացած այլախոհության լայնածավալ ճնշման հետ։ Այս զայրույթը կարող է սրվել առաջիկա օրերին, երբ զոհերի ընտանիքները սկսեն պահպանել իրենց սիրելիների համար ավանդական 40-օրյա սգո շրջանը։ Համացանցում արդեն հայտնվել են տեսանյութեր, որտեղ սգացողները հավաքվում են ամբողջ երկրում՝ ձեռքներին պահելով իրենց մահացածների դիմանկարները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի