Հայտնի են Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման հարցով քվեարկության արդյունքները

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները չեն դադարեցվի։ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 28-ը, որոնք կողմ են եղել լիազորությունների դադարեցմանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ավելի վաղ հայտնել էր, որ քվեարկությանը չեն մասնակցելու։

Հիշեցնենք՝ նախագիծը հեղինակել է «Հայաստան» խմբակցությունը։ Ընդդիմադիրները պնդում են՝ Հակոբ Հակոբյանը, լինելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, «1-in.am» լրատվական կայքին տված հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցրել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով:

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերը վկայում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը հարակից զեկույցում ներկայացրել է ԿԿՀ եզրակացությունը: ԿԿՀ-ն քննարկել է 2025 թվականի փետրվարի 13-ի հարցազրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանի խոսքի մի քանի հատված, սակայն խախտում արձանագրել է դրանցից միայն մեկով: Հանձնաժողովն արձանագրել է, որ Հակոբ Հակոբյանի խոսքն այնքանով, որքանով պարունակում է քաղաքական կուսակցության ներկա գործունեության և գաղափարախոսության քննադատություն, հանգեցրել է վարքագծի կանոնագրքի 64-րդ կետի խախտման:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանն ընդգծել է, որ ինքը հակադաշնակցական չէ, երբեք չի եղել ու հավելել, որ Դաշնակցության մասին խոսել է պատմական կտրվածքով: Հակոբ Հակոբյանը՝ որպես նաև մտավորական, ներկայացրել է իր դիրքորոշումը և խոսել պատմական, քաղաքական տարբեր իրողությունների մասին: