Մելանյա Թրամփը հայտարարել է ուկրաինացի երեխաների նոր խմբի տուն վերադարձի մասին

Լուրեր

28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 12-ին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կարողացել է տուն վերադարձնել ուկրաինացի երեխաների, որոնք Ռուսաստան էին տարվել Ուկրաինա ռուսական ներխուժման սկսվելուց հետո։ Այս մասին հաղորդել է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը։

Արդեն երրորդ անգամ է, որ Մելանյա Թրամփը հաջողությամբ վերադարձնում է Ուկրաինայից ռուսների կողմից տարված երեխաներին։ Մեկնաբանելով սա՝ ԱՄՆ առաջին տիկինը նշել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը «հանձնառու են երեխաների վերադարձի հարցում»։

«Չնայած բոլոր կողմերը համագործակցում են, և մեր հաղորդակցությունը մնում է ամուր, ես կոչ եմ անում Ռուսաստանին և Ուկրաինային ակտիվացնել իրենց ջանքերը՝ իրենց ընտանիքներ յուրաքանչյուր երեխայի անվտանգ վերադարձն ապահովելու համար»,- ասել է նա։

ԱՄՆ առաջին տիկնոջ խոսքով՝ մյուս երեխաներին վերադարձնելու շուրջ բանակցությունները շարունակվում են։ Նա հայտարարել է այս հարցում հետագա առաջընթացի մասին։

«Այսօր երրորդ վերամիավորումն է այն բանից հետո, երբ ես սկսեցի ռազմավարական համագործակցություն երկու երկրների հետ։ Ես կասկած չունեմ, որ ավելի շատ առաջընթաց կլինի»,- ասել է Մելանյա Թրամփը։

Ռուսաստանի երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովան հայտնել է, որ չորս տղա և մեկ աղջիկ է վերադարձել Ուկրաինա, իսկ մեկ երեխա՝ Ռուսաստան։ Նա ընտանիքի վերամիավորման գործընթացի արագացման համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին։

Փետրվարի 5-ին հաղորդվել էր, որ Մելանյա Թրամփը շարունակում է կապ պահպանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թիմի հետ՝ Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցով։ Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ շուտով հաջողության կլինի։

Դեռևս հուլիսին Մելանյա Թրամփը նամակ էր գրել Վլադիմիր Պուտինին։ Նա կոչ էր արել պաշտպանել Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաներին։ Այնուհետև նա անսպասելիորեն պատասխան էր ստացել Պուտինից։

2025 թվականի դեկտեմբերին Մելանյա Թրամփի օգնությամբ Ռուսաստանից վերադարձվել է յոթ ուկրաինացի երեխա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի