ՆԱՏՕ-ի դաշնակիցներն Ուկրաինային 35 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրեն

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Գրենլանդիայի ճգնաժամից հետո ՆԱՏՕ-ի դաշնակիցներն Ուկրաինան վերադարձրել են իրենց օրակարգի առաջին պլան։ Նրանք խոստացել են 35 միլիարդ դոլարի զենք, սակայն հակահրթիռային համակարգերի լուրջ պակասը վտանգի տակ է դնում ուկրաինական քաղաքները։ Ուկրաինան Բրյուսելում երկօրյա հանդիպումների շարքի կիզակետում էր․ տեղի է ունեցել նախ ԵՄ պաշտպանության նախարարների խորհրդի, ապա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը։ Գրեթե բոլոր հիմնական քննարկումներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված էին Կիևի՝ մարտադաշտում ունեցած կարիքների և Ուկրաինայի ապագա անվտանգության հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սա Ուկրաինայի նոր պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովի առաջին պաշտոնական ելույթն էր Բրյուսելում: Երկու օրերի հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում նա մի քանի երկկողմ հանդիպումներ է ունեցել իր եվրոպացի գործընկերների հետ, բայց մամուլի առջև հայտնվել է միայն մեկ անգամ՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Ռամշտայնի նիստից հետո։

Ասուլիսին մասնակցած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գովաբանել է Ֆյոդորովին որպես պաշտպանության ոլորտում «տեխնոլոգիական հեղափոխության» առաջնորդ, որն իր թիմի հետ միասին գտնվում է «ռազմական նորարարությունների առաջնագծում»։ Այս ձևակերպումներն ուշագրավ են, քանի որ Ռյուտեն Ուկրաինայի մասին խոսում է ոչ միայն որպես օգնության ստացող կամ նույնիսկ Եվրոպայի պաշտպան, այլև որպես Հյուսիսատլանտյան դաշինքի նորարարությունների աղբյուր, ասվում է հրապարակման մեջ։

Ֆյոդորովը ներկայացրել է 2026 թվականի համար 18 կառուցվածքային պաշտպանական նախագիծ:

«Մենք պարզապես չենք մեծացնում մասշտաբները. մենք հրավիրում ենք գործընկերներին ներդրումներ կատարել մարտական ​​փորձության մեջ փորձարկված տեխնոլոգիաների մեջ, որոնք վերափոխում են առաջնագիծը»,- հայտարարել է  նա:

Նախարարը նաև նշել է Պաշտպանության նախարարության աշխատանքի արագացմանը և արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների մասին, խոսել «նոր պաշտպանական մոդելի» ստեղծման մասին:

«Մենք լուծումներ ենք բերում, ոչ միայն կարիքներ: Ուկրաինան ՆԱՏՕ-ին առաջարկում է իրական ժամանակի տվյալներ և եզակի պաշտպանական փորձագիտություն»,- ընդգծում է  Ֆյոդորովը։

Նա նույնիսկ Ռուսաստանի համար պատերազմի գինը վերածել է վիճակագրության ներկայացման՝ ամսական 35,000 հաստատված զոհ և վիրավոր, և նպատակն է այս թիվը հասցնել ամսական 50,000-ի։

ՆԱՏՕ-ի տվյալներով՝ Մոսկվան 2025 թվականին արձակել է մոտ 55,000 հարվածային անօդաչու թռչող սարք՝ մոտավորապես հինգ անգամ ավելի, քան նախորդ տարի: Միևնույն ժամանակ, Ուկրաինայի թիկունքում բալիստիկ և թևավոր հրթիռների, ինչպես նաև հեռահար անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ավիահարվածների թիվը կրկնապատկվել է։

Ռուսաստանը շարունակում է հարվածել քաղաքացիական էներգետիկ օբյեկտներին՝ «առանց ռազմական նշանակության», Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան։ ՆԱՏՕ-ն ընդգծում է, որ ռուսական արշավի նպատակն է բնակչությանը զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից, ինչպես նաև հարվածներ հասցնել տրանսպորտային և բնակելի տարածքներին։ Ուկրաինան գործնականում ապրում է օդային պաշտպանության արտակարգ իրավիճակ. սա Բրյուսելում այս երկու օրերի ամենաակնհայտ գործառնական ազդանշանն էր։

ԱՄՆ ռազմական գնումների մեխանիզմի (PURL) շրջանակում դաշնակիցները, այդ թվում՝ Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Շվեդիան, հայտարարել են հարյուր միլիոնավոր եվրոյի ֆինանսավորման մասին՝ Ուկրաինայի համար հակաօդային պաշտպանության համակարգերի, հրթիռների և այլ առաջնահերթ զենքերի գնման նպատակով: Միաժամանակ, բոլոր մակարդակներում հստակորեն ընդունվել է, որ Patriot համակարգերի համար նախատեսված PAC-3 որսման համակարգերը շարունակում են մնալ խոչընդոտ:

Ֆյոդորովը բացահայտ խոսել է այս սարքերի՝ բալիստիկ թիրախները խափանելու ունակ միակ հրթիռների կրիտիկական պակասի մասին։

«PAC-3-ը բալիստիկ հրթիռների դեմ միակ հուսալի վահանն է»,- ընդգծել է նախարարը մամուլի ասուլիսում՝ կոչ անելով գործընկերներին շտապ փոխանցել լրացուցիչ հրթիռներ իրենց պաշարներից։

Գերմանիայի ՊՆ ղեկավար Բորիս Պիստորիուսը Ռամշտայնի հանդիպման ժամանակ անսովոր քայլ է կատարել։

«Հանդիպման ավարտին ես ինքնաբերաբար առաջարկեցի, որ Գերմանիան Ուկրաինային կմատակարարի ևս հինգ PAC-3, եթե մյուս դաշնակից երկրները նվիրաբերեն, ընդհանուր առմամբ, 30 PAC-3։ Բոլորս գիտենք, որ խոսքը կյանքեր փրկելու մասին է։ Դա օրերի հարց է, այլ ոչ թե շաբաթների կամ ամիսների»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն բազմիցս ընդգծել է, որ Ուկրաինան «անհապաղ պետք է ամրապնդի իր օդային պաշտպանությունը»։ Նա վստահեցրել է, որ Կիևին կարևորագույն զենքի և ֆինանսավորման հոսքը չի կրճատվի՝ հավելելով. «Վստահեք ինձ, որ դա կանեմ», և կոչ է արել դաշնակիցներին ավելի ակտիվորեն մասնակցել բացերի լրացմանը։

Կոնտակտային խմբի նիստից հետո դաշնակիցները հայտարարել են 2026 թվականին Ուկրաինային 35 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու պարտավորությունների մասին:

Բրյուսելում հնչել է ևս մեկ կարևոր ազդանշան՝ դաշնակիցների միասնությունը։

«Ուկրաինայի հարցով շփման խմբի անդամները ավելի միասնական և վճռական են, քան երբևէ։ Մենք հանձնառու ենք 2026 թվականը դարձնել պատերազմի ավարտի տարին»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։

Ռյուտեն նույնպես շեշտել է միասնությունը՝ ներկայիս նախարարական հանդիպումն անվանելով ամենակարևորներից մեկը 2010 թվականին դաշինքի հանդիպումներին իր մասնակցությունից ի վեր։ Նա նշել է,  որ «ՆԱՏՕ-ն ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին», քանի որ «նրանց անվտանգությունը փոխկապակցված է»։

Ըստ DW-ի՝ բրյուսելյան հանդիպումները ցույց են տալիս, որ Ուկրաինան շարունակում է մնալ կենտրոնական հարց ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամների համար։ Սա վերաբերում է ոչ միայն զենքի անհապաղ մատակարարումներին, այլև Եվրոպայի երկարաժամկետ անվտանգության ճարտարապետությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի