Զելենսկին պարգևատրել է ուկրաինացի մարզիկին, որը որակազրկվել է Օլիմպիական խաղերին զոհված մարզիկների պատկերներով սաղավարտ կրելու համար

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել ուկրաինացի սկելետոնիստ Վյաչեսլավ Գերասկևիչին Ազատության շքանշանով պարգևատրելու մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինացի ժողովրդին անձնուրաց ծառայության, քաղաքացիական քաջության և ազատության ու ժողովրդավարական արժեքների իդեալների պաշտպանության գործում ցուցաբերած հայրենասիրության համար»,- ասվում է նախագահի հրամանագրում։

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերասկևիչը որակազրկվել է և չի կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերի մրցումներին, քանի որ հրաժարվել է սաղավարտը, որի վրա պատկերված էին պատերազմում զոհված ուկրաինացի մարզիկների դիմանկարները, փոխարինել այլ սաղավարտով։ Բոբսլեյի և սկելետոնի միջազգային ֆեդերացիան սա համարել է օլիմպիական մարզիկների չեզոքության սկզբունքի խախտում։

Նշվում է, որ Գերասկևիչի հետ բազմաթիվ քննարկումներից, այդ թվում՝ ՄՕԿ նախագահի հետ անձնական հանդիպումից հետո, ուկրաինացի մարզիկը «հրաժարվել է որևէ կերպ փոխզիջման գնալ»։

Ազատության շքանշանն Ուկրաինայի բարձրագույն պարգևներից մեկն է։ Այն շնորհվում է քաղաքացիներին և օտարերկրացիներին՝ Ուկրաինայի ինքնիշխանության և անկախության ամրապնդման գործում ունեցած ակնառու և բացառիկ նվաճումների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի